ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադառնում է 9 մեդալով

ՍՊՈՐՏ
 
 

Armsport.am-ը գրում է.

Թբիլիսիում ավարտվել է բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը նվաճել է 1 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ։

Ինչպես գրում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, սա աննախադեպ արդյունք է հայկական բռնցքամարտի պատմության մեջ:

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող՝ Հարություն Նազարյանի սան 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Արծաթե մեդալակիր են դարձել 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը։ 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն և 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանն էլ Հայաստան են վերադառնալու բրոնզե պարգևով:

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular