ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է կեսարյան հատումը վտանգավոր երեխայի առողջության համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կեսարյան հատման եղանակով ծնված երեխաները գիրանալու 15 տոկոսով ավելի մեծ ռիսկի են ենթակա, քան բնական եղանակով ծնվածները: Ընդ որում, ճարպակալման ռիսկը պահպանվում է մինչեւ հասուն տարիքը. նման եզրակացության են հանգել Հարվարդի համալսարանի հետազոտողները: Մոտ ազգականների համեմատությունն էլ ավելի տպավորիչ է եղել: Կեսարյան հատման եղանակով ծնված երեխաները 64 տոկոսով ավելի հակված են եղել ճարպակալման, քան նրանց` հեշտոցային եղանակով ծնված քույրերը եւ եղբայրները:

Եթե կինն արդեն մեկ կեսարյան հատում է տարել, ապա այդ եղանակով ծնված հաջորդ երեխան 31 տոկոսով ավելի է ենթակա ճարպակալման ռիսկի, քան այդ կնոջ սովորական եղանակով ծնված երեխան:

Картинки по запросу կեսարյան հատումը

Հետազոտություններն իրականացվել են 16 տարի շարունակ: Այդ ընթացքում տվյալներ են հավաքվել 22 հազար երիտասարդի մասին, որոնք ծնվել էին կեսարյան հատման եղանակով եւ պատասխանել են իրենց առողջական վիճակին վերաբերող հարցերի: Բժիշկները որոշել են երիտասարդների մարմնի զանգվածի ինդեքսը եւ այլ գործոններ, որոնք դեր են խաղում մարմնի զանգված կուտակելու գործում, դրանք են` մոր մարմնի զանգվածը մինչեւ հղիությունը, նրա տարիքը եւ ապրելու վայրը ծննդաբերության պահին:

«Մեր արդյունքները համոզիչ ապացույց են, որ կապ գոյություն ունի կեսարյան հատման եւ ճարպակալման միջեւ, - նշել է հետազոտության հեղինակ, սննդի եւ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Խորխե Չավարրոն: Դա հատկապես վերաբերում է հետազոտությունների այն մասին, որոնք անցկացվել են եղբայրների եւ քույրերի նկատմամբ, որովհետեւ այդ դեպքում շատ գործոններ, որոնցից կախված է ճարպակալման ռիսկը, միանման են բոլոր ազգականների համար»:

Հարվարդի առողջության դպրոցի համաճարակաբանության դոկտոր Օդրի Հասկինսն աշխատանք է հրապարակել AMA Pediatrics ամսագրում, որում ենթադրություն է առաջ քաշել, որ կեսարյան հատումից հետո երեխաների մոտ ճարպակալման առավել բարձր ռիսկը կարող է նորածինների աղեստամոքսային տրակտում տարբերությունների հետեւանք լինել: Բնական ծննդաբերություն անցած երեխաները ստանում են մայրական հեշտոցային եւ աղիների միկրոբիոցենոզի մի մասը: Կեսարյան հատման եղանակով ծնված նորածինները հիմնականում ստանում են մայրական մաշկի միկրոբիոտան եւ արտաքին միջավայրի բակտերիաները:

Картинки по запросу կեսարյան հատումը

Նման երեխաների մոտ ավելի շատ են ստաֆիլակոկները եւ ավելի քիչ` բիֆիդոբակտերիաները, բացի այդ, նրանց մոտ անբավարար է բնական միկրոֆլորան, որը ծախսում է ավելորդ սննդանյութը: Միկրոբիոտայում սահմանափակումներ են դիտարկվում հիմնականում կյանքի առաջին տարում, սակայն այդ տարբերությունները, ըստ ամենայնի, պահպանվում են երկար տարիների ընթացքում:

«Կեսարյան հատումն անկասկած անհրաժեշտ պրոցեդուրա է, որը շատ դեպքերում փրկում է կյանքը,-ամփոփել է Պավարրոն, բայց ծննդաբերության նման միջոցը, պարզվել է, որոշ ռիսկեր ունի մոր եւ նորածնի համար: Մենք ռիսկի մեկ գործոն ենք հայտնաբերել` ճարպակալումը: Գուցե արժե այլ գործոններ էլ փնտրել»:

Картинки по запросу կեսարյան հատումը

Նշենք, որ պլանային կեսարյան հատում տարած կանանց մոտ, որոնք վիրահատության ցուցումներ չեն ունեցել, երեք անգամ մեծանում է ընդհանուր հիվանդացման ռիսկը, երկու անգամ աճում է թրոմբոէմբոլիայի ռիսկը, հինգ անգամ` սրտային նոպաների եւ երեք անգամ` արգանդի հեռացման եւ հետծննդաբերական վարակների:

Կեսարյան հատում տարած կանայք ավելի հաճախ են հիվանդանում շնչառական հիվանդություններով, ընդ որում այդ ցուցանիշներն ի հատ են գալիս նաեւ հետագա կյանքում:

Այդ կապակցությամբ առաջատար մասնագիտական կազմակերպությունները հանդես են գալիս առաջնային կեսարյան հատումը, որպես ծննդօգնության միջոց վերացնելու օգտին, եթե դա կապված չէ մոր եւ երեխայի կյանքը փրկելու հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular