ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ միջադեպ Տավուշում. Խալաթը հանել է, պառկացրել, ուզածն արել ու…

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կարինե Ի.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ:

20-ամյա Կարինեն 2016 թվականի մարտի 25-ին ոստիկանությունում հաղորդում է տվել, թե 2015 թվականի

դեկտեմբերին համագյուղացի Վ.-ն հյուրանոցում իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել,

2016 թվականի հունվարին համագյուղացի Լ.-ն է իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն ունեցել իր

տատիկի տան հետնամասում, իսկ 2016 թվականի փետրվարին նույն վայրում իր կամքին հակառակ իր հետ սեռական

հարաբերություն է ունեցել համագյուղացի Դ.-ն:

Քննությամբ պարզելով, որ Կարինեի հայտնած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը,

Կարինեին մեղադրանք է առաջադրվել ծանր հանցագործության կատարման մեջ երեք մարդու սուտ մեղադրելու համար՝

ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Դատարանում ամբաստանյալն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել: Նա հայտնել է, թե ինքը տատիկի տանն է եղել,

դուռը թակել են: Ինքը դուրս է եկել ու տեսել, որ համագյուղացի Դ.-ն է: Նա զանգել է տատիկի բջջայինին, իրենց

անհանգստացրել է: Ինքն այդ ժամանակ բջջային հեռախոս չի ունեցել: Տատիկն այդ մասին պատմել է իր հորը, հայրը

գնացել է ոստիկանություն:

Երբ ոստիկաններն իրենց տուն են եկել, ինքը ոչ մի բան չի պատմել: Ինքը ներկայումս զգում է, որ սխալ է թույլ տվել:

Համագյուղացի Լ.-ն իրեն սպառնացել է, թե նկարներ ունի, կտարածի գյուղում: Դրա համար ինքը տատիկի տանից

դուրս է եկել: Լ.-ն իր ուզածն արել ու հեռացել է, իսկ ինքը ցանկություն չի ունեցել: Երբ ինքը տատիկի տանից դուրս է

եկել, Լ.-ին խնդրել է, որ հեռանա, բայց նա ասել է, որ գնան ուրիշ տեղ խոսեն: Գնացել են տատիկի տան հետնամաս:

Զրուցելու ժամանակ Լ.-ն իրեն անընդհատ քաշել է իր կողմ, իր խալաթը հանել, գցել է գետնին, իրեն պառկեցրել,

ուզածն արել ու հեռացել է:

Լ.-ն իրեն հաճախ է զանգել: Բայց ինքը դուրս չի եկել, իսկ այդ անգամը սխալվել ու դուրս է եկել: Ինքը երկու անգամ

գոռացել ու խփել է, երբ Լ.-ն հարկադրաբար իր շորերը հանում էր: Ինքը ոստիկանությունում երկու անգամ է

բացատրություն տվել, նույն բանն է ասել: Ինքը չէր ուզում Լ.-ի թշնամին դառնալ, հաջորդ օրը չի գնացել

ոստիկանություն:

Ինքն իրեն մեղավոր է համարում համագյուղացիներ Վ.-ի ու Դ.-ի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար,

իսկ Լ.-ն իրեն իրոք բռնաբարել է… Ինքը Լ.-ին հանդիպել է երեք անգամ, միայն վերջին անգամ է սեռական ակտ ունեցել

նրա հետ: Վ.-ի ու Դ.-ի հետ սեռական հարաբերություն ունեցել է իր կամքով, իսկ Լ.-ի հետ՝ ոչ:

Գործով տուժող Վ.-ն հայտնել է, թե Կարինեի հետ սեռական հարաբերություն ունեցել է հյուրանոցում փոխադարձ

համաձայնությամբ:

Տուժող Լ.-ն հայտնել է, որ ինքը սեռական հարաբերություն է ունեցել Կարինեի հետ, բայց ոչ այնպես, ինչպես նա է

նկարագրում: Կարինեն զանգել է իրեն, ասել է՝ երբ տատիկը քնի, արի: Ինքը գնացել է Կարինեի մոտ, իրենք սեռական

հարաբերություն են ունեցել: Ամեն բան նրա կամքով է եղել, նա չի գոռացել…

Դատարանը հաստատված է համարել Կարինե Ի.-ի մեղքը սուտ մատնություն կատարելու համար և նրան դատապարտել

է 6 ամիս ազատազրկման:

Դատավճռի բողոքարկման ժամկետն անցել է, դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել:

Կարինե Ի.-ն կալանքի տակ է առնվել:

Սակայն ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է ամբաստանյալ Կարինե Ի.-ի շահերի պաշտպանի

միջնորդությունը՝ դատավճռի բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու,

այն վերականգնելու մասին:

Պաշտպանը նշել է, թե պատվիրված նամակով ուղարկված դատավճիռը Կարինեն ստացել է հրապարակումից 15 օր

հետո: Ըստ պաշտպանի՝ Կարինեն «որոշակիորեն անառողջ է: Նրա անառողջ վիճակն այս պահի դրությամբ թեև

փաստաթղթորեն հիմնավորված չէ, բայց անհերքելի իրողություն և օբյեկտիվորեն առկա փաստ է: Նա իր անառողջ

վիճակի պատճառով անկարող է կատարված իրողությունները ճիշտ ընկալել՝ ընկալման խնդիր ունի, ռեակցիան

համարժեք ադեկվատ չէ: Ընկալման հետ կապված խնդիրների ու դատավճիռն ուշ ստանալու պատճառով Կարինեն

զրկվել է դատավճիռը բողոքարկելու հնարավորությունից, բաց է թողել բողոքարկման համար օրենքով սահմանված

մեկամսյա ժամկետը: Իր կամքից անկախ պատճառներով դատավճիռը բողոքարկելու հնարավորությունից զրկված անձը՝

Կարինե Ի.-ն, անազատության մեջ է…»:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Զոյա Զաքինյանի նախագահությամբ որոշել է բավարարել

ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությունը: Ամբաստանյալի կողմից դատավճռի բողոքարկման համար

օրենքով սահմանված ժամկետի բացթողումը համարվել է հարգելի ու վերականգնվել է: Դատական ակտի կատարումը

կասեցվել է: Օրինական ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու մասին կարգադրությունը չեղյալ է համարվել:

Դատարանը վճռել է Կարինե Ի.-ին ազատել կալանքից՝ մինչև նրա վերաբերյալ վերջնական դատական ակտի օրինական

ուժի մեջ մտնելը՝ վերականգնելով նրա նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը

չհեռանալու մասին:

Կարինեի շահերի պաշտպանն իր վերաքննիչ բողոքով խնդրել է Կարինեի նկատմամբ պայմանական դատապարտություն

կիրառել, նրան իրական ազատազրկման չդատապարտել:

Ամբաստանյալը խնդրել է իրեն արդարացնել կամ դատավճիռը բեկանել, գործն ուղարկել նույն առաջին ատյանի

դատարան՝ նոր քննություն կատարելու:

Դատական ակտից երևում է, որ որոշակիորեն տարօրինակ ցուցմունքներ տված ամբաստանյալի նկատմամբ

դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություններ չեն նշանակվել գործի քննության ընթացքում, չի

ստուգվել՝ ընկալման հետ կապված խնդիրներ ունի՞ ամբաստանյալը, թե՞ ոչ: Միգուցե դատական երկրորդ ատյանը այդ

բացը լրացնի ու ամբաստանյալի՝ ընկալման հետ կապված խնդիրներ ունենալու վերաբերյալ հարցը հստակեցնելուց

հետո միայն նրա վերաբերյալ դատական ակտ կայացնի…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular