ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մորուքավոր աղջիկը մտել է Գիննեսի ռեկորդների գիրք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մեծ Բրիտանիայի Բերքշիր կոմսությունից 24-ամյա Խարնաամ Կաուրը մանկուց տառապում է ձվարանների պոլիկիստոզի համախտանիշից: Սա հորմոնալ հիվանդություն է, որից պատճառով 11 տարեկանում աղջկա դեմքին, ձեռքերին ու կրծքին սկսել են խիտ մազեր աճել: Այս տարի Խարնաամը մտել է Գիննեսի Ռեկորդների գիրք, որպես ամենաերիտասարդ կին, որն իսկական մորուք ունի:

Երբ աղջկա մոտ սկսել է մորուք աճել, նրան անընդհատ ծաղրել են դպրոցում ու նա շատ ժամանակ է անցկացրել լոգարանում՝ փորձելով ազատվել ավելորդ մազերից. նա փորձել է դրանք հեռացնել մեղրամոմի, ածելիի օգնությամբ, գունաթափել է մազերը, բայց այդ ամենը միայն հաստացնում էր նրա մազերը ու դրանք տարածվում էին նրա մարմնով մեկ: 14 տարեկանում նա հրաժարվում էր դուրս գալ տանից: Խարնաամ Կաուրը ամսագրերի շապիկներին տեսնում էր գեղեցիկ կանանց ու ուզում էր նմանվել նրանց: Մինչ համադասարանցիները տղաների հետ հարաբերություններ էին սկսում, Խարնաամի վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, ու դա նրան շատ էր վշտացնում: Նա միշտ իրեն այլանդակ ճուտիկ էր զգում՝ չնայած ընկերներն ու կտրսեր եղբայրը միշտ աջակցում էին նրան

16 տարեկանում աղջիկը կնքվել է ու դարձել սիկհիզմի հետեւորդ: Դա նրա համար շրջադարձային պահ էր՝ նա ընդունեց իր արտաքինն ու այլեւս չէր պայքարում մազերի դեմ՝ հանգելով այն մտքին, որ իր մարմինը այնպիսին է, ինչպիսին աստված է ստեղծել: Խարնաամի խոսքով հենց կրոնն է իրեն ինքնավստահ դարձրել: Հիմա նա չի սափրում մորուքը, նրան լուսանկարում են զանազան լուսանկարիչներ, իսկ 2016-ի մարտին մասնակցել է Լոնդոնում Նորաձեւության շաբաթվան: Խարնաամը բոդի պոզիտիվի կողմնակիցն է իսկ Գինեսսի Ռեկորդների գրքում իր հայտնվելը «ստորացուցիչ» է համարել:

NEWS.am Medicine

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular