ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնայողությո՞ւն, չէ, չենք լսել. Նոր Հայաստանի ճոխ ու անիմաստ ծախսերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 
 
Կառավարության ոչ մի նիստ չի անցնում առանց՝ «յուրաքանչյուր լումա պետք է ծախսվի նպատակային» բաժակաճառի, սակայն այդպե՞ս է դա արդյոք իրականում, լսո՞ւմ են Նոր Հայաստանի պետական մարմինները վարչապետի հորդորները, թե՞ շարունակում են մսխել հարկատուների գրպանից ձևավորվող բյուջեն:
 
2019-ին այս առումով ավելի շատ է ծախսվել՝ 120 միլիարդ դրամ, մինչդեռ 2018 թվականի առաջին եռամսյակում՝ ընդամենը 103 միլիարդ դրամ: Մեկ անձից կատարված պետգնումներն 2018-ին կիսամյակում կազմել են 41.3%, մինչդեռ 2019-ի 1-ին կիսամյակին՝ մեկ անձից՝ ոչ մրցակցային գնումները կազմել են մոտ 71%: «Սա խոշոր մասնաբաժին է, իսկ 2018 թվականի 1-ին կիսամյակում այն կազմել է 55%: Սա մտահոգիչ ցուցանիշ է: Սակայն սա դեռ ամենը չէ, ներկայացուցչական ծախսերն էլ հետաքրքիր են. ընդհանուր 121,3 միլիոն դրամի 46 պայմանագիր է կնքվել, ամենախոշոր գնումը կատարել է ԱԳՆ-ն՝ «Էքսպո մեդիա» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել 19,9 մլն դրամի: Բավականին խոշոր գնում է կատարել Ազգային ժողովը՝ պատվիրակությունների ընդունելության, ժամացույցների, խմիչքների, հուշանվերների համար մեկ անձից ոչ մրցակցային գնում է կատարել, ԱԺ-ն 2,6 մլն դրամի ժամացույցներ է գնել մեկ անձից: Բնապահպանության նախարարությունը 2019-ի սկզբից ծախսել է ավելի քան 5 միլիոն դրամ՝ հիմնականում տնտեսական ապրանքների ձեռքբերման վրա:
 
ՀՀ բոլոր գերատեսչությունները, տարեկան միասին վերցրած, միլիարդներ, այո, այո, հենց միլիարդներ են ծախսում փոստային ծառայությունների վրա. 21-րդ դարում, երբ կառավարությունն ինքն է ազդարարել էլեկտրոնային կառավարման փուլ թևակոխելը: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն նույնպես չի փայլում խնայողությամբ՝ գովազդային ծառայությունների վրա ծախսելով 96,000 ՀՀ դրամ, թերթերի վրա ծախսելով՝ 336,600 ՀՀ դրամ, անշարժ գույքի միայն մեկ վարձակալության վրա ծախսելով՝ 8,040,000, անվտանգության արգելապատնեշի վրա ծախսելով՝ 700,000 ՀՀ դրամ, կրակմարիչի վրա ծախսելով՝ 438,000 ՀՀ դրամ, իսկ կրակմարիչի վերալիցքավորման ծառայության վրա՝ 850,000 ՀՀ դրամ: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, որի գոյության մասին հանրության մի ստվար զանգված անգամ տեղյակ էլ չէ 431,335 դրամ է ծախսել գրենական պիտույքների վրա: ՀՀ ՊՎԾ-ն էլ 6,160,002 դրամով դյուրակիր համակարգիչ է գնել, 240,000 դրամով՝ անվադողեր, 67,846 դրամի՝ այգեգործական գործիքներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնել է 823,400 դրամի գրասենյակային պարագաներ, 408,000 դրամի՝ թուղթ: ՀՀ Ազգային ժողովը 857,960 դրամ է ծախսել արտահագուստ և կոշիկներ, 630,000՝ տեսքստիլ մաքրման ծառայություններ, 600,000 դրամ՝ մասնագիտացված լուսանկարչական ծառայություններ գնելու համար:
 
Սրանք ընդամենը մի քանի դրվագներ են, որոնք սակայն ամբողջովին բացահայտում են պետական բյուջեի նկատմամբ նոր Հայաստանի պաշտոնյաների վերաբերմունքը: Խնայողությու՞ն, չէ, չենք լսել…
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular