ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արթիկ» ՔԿՀ-ում բազմաթիվ արգելված իրեր են հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազության անմիջական հսկողությամբ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են կատարել ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի տարբեր մասնաշենքերի թվով 6 խցերում: Խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են բազմաթիվ արգելված իրեր, մասնավորապես՝ 4 բջջային հեռախոս, 5 լիցքավորիչ, 3 ականջակալ, 2 կրիչ, 1 հատ Վայֆայ ինտերնետ սարքավորում, սերմնահատիկներին նմանվող զանգված, 8 առանձին փաթեթներով դեղնավուն փոշենման զանգված, 4 ներարկիչ, 3 մկրատ, 1 ծակող գործիք և 1 մետաղական ձողի կտոր:

Խուզարկությունները կատարվել են ՀՀ ԱՆ Արթիկ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դսևորելու և ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում՝ նշված քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող մարզի դատախազության դատախազի միջնորդությամբ դատարանից ստացված խուզարկություն կատարելու որոշումների հիման վրա:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի դատախազության կողմից քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել էր, որ շարունակվում են քրեակատարողական հիմնարկի տարածք արգելված առարկաներ ապօրինի ներթափանցման, դատապարտյալների, կալանավորված անձանց կողմից դրանք ձեռք բերելու, օգտագործելու և շրջանառելու դեպքերը, որոնք կատարվում էին ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության դրսևորելու պատճառով: Ավելին, ի հայտ էին բերվել բազմաթիվ դեպքեր, երբ ՔԿՀ աշխատակիցներն անձամբ են մասնակցել այդ իրերը դատապարտյալներին կամ կալանավորված անձանց հասցնելու, շրջանառելու գործընթացին: Մինչդեռ ՔԿՀ պաշտոնատար անձինք, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն հանդիսանում են հետաքննության մարմին, իրենց այդ ենթակաների հնարավոր քրեական պատասխանատվության չենթարկվելու շահագրգռվածությունից ելնելով նրանց կողմից կատարված՝ ենթադրյա հանցագործությունների հատկանիշներ պարունակող գործողությունների վերաբերյալ դեպքերը համարել են զուտ կարգապահական բնույթի խախտումներ՝ բավարարվելով նրանց նկատմամբ կարգապահական պատըասխանատվության միջոցների կիրառմամբ:

Մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտաբերված նմանատիպ փաստերի կապակցությամբ դատախազների կողմից հարուցվել էին 6 քրեական գործեր, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի, 5-ը՝ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 8-ին իրականացված խուզարկության արդյունքներով ևս, որոնք վկայում են անգամ քրեադատավարական գործըթնացների հարուցման պայմաններում ՔԿՀ տարածքում ապօրինի առարկաների, իրերի շարունակվող շրջանառման և օգտագործման մասին, քրեական գործի շրջանակներում իրավական գնահատականներ կտրվեն ՔԿՀ-ի համապատասխան պաշտոնատար անձանց գործողություններին:     

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular