ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է «Շշի Մելոյի» եղբոր նկատմամբ կիրառված բռնությունը. «Փաստինֆո»

ԻՐԱՎՈՒՆՔ
 

Հատուկ քննչական ծառայությունում քննություն է սկսվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբոր՝ «Սամ-հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ոստիկանությունում կիրառված բռնության վերաբերյալ հաղորդման հիման վրա։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ռ. Մանուկյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ, որտեղ բացատրություն է տվել կատարվածի վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանը օգոստոսի 3-ին արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու դրդչության կասկածանքով ձերբակալվել էր։ Դատարանը նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել ու ազատել արգելանքից՝ արձանագրելով, որ «գործը վարույթ ընդունելուց քննիչի կողմից որեւէ հանձնարարություն չի տրվել կասկածյալին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար, գործում չկա բերման ենթարկելու մասին որոշում կամ ծանուցագիր»։

Գործարար Ռ. Մանուկյանը հայտնել է, որ առանց որեւէ օրինական հիմքը իրեն ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո, ոստիկանության բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրվել ու հաղորդում ներկայացրել հանցագործության մասին։

 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ռ.Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է բռնության հանգամանքը։ Եզրակացությամբ փորձագետները Ռոբերտ Մանուկյանի մոտ ախտորոշել են կրծքավանդակի հետին պատի սալջարդ, վերին վերջույթների, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդեր։
Դատաբժշկական փորձաքննությունն արձանագրել է, որ Ռ. Մանուկյանի մոտ առաջացած սալջարդերն ու վնասվածքներն ակնհայտորեն առաջացել են բռնության գործադրումից։ Վերջինիս ստացած մարմնական վնասվածքները հասցված են բութ առարկաներով կամ բութ գործիքներով առնվազն մեկական անմիջական ներգործությամբ (հարված, սեղմում, շփում):
«Ռ. Մանուկյանը վնասվածքներ է ստացել գլխի ձախ ունքածոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի և քերծվածքների, կրծքավանդակի աջ և ձախ կեսերի առաջնային և հետին, աջ արմնկային հոդի շրջանի ներսային, ձախ ուսային հոդի շրջանի առաջադրսային մակերեսների արյունազեղումների, ձախից գոտկային շրջանի հետին մակերեսի քերծվածքների և արյունազեղումների, աջ արմնկային հոդի շրջանի հետին, ձախ արմնկային հոդի շրջանի հետին, ձախ նախաբազկի վերին երրորդականի ներսային մակերեսների քերծվածքների զույգ նախաբազուկ-դաստակային հոդերի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդերի, աջ ձեռքի 1-ին մատի եղնգային ֆալանգի դրսային մակերեսի սալջարդ վերքի և քերծվածքի ձևով»,- արձանագրել է դատաբժշկական փորձագետը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մելիք Մանուկյանի նկատմամբ կատարված սպանության փորձից հետո։

 

Պայթյունի եղանակով միջպետական ճանապարհին եղբոր նկատմամբ կատարված սպանության փորձից հետո, նախնական քննության տվյալներով, նրա դրդչությամբ վարորդը դեպքի վայրից հեռացրել է ավտոմեքենան։ Քննության խոչընդոտելու եւ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ոչ միայն վարորդին է մեղադրանք առաջադրվել, այլ նաեւ ՍՊԸ-ի տնօրենին։

Ընդ որում՝ դեպքից հետո առանց որեւէ ծանուցագրի բերման ենթարկելու որոշման՝ ոստիկանները գնացել են գործարարի տուն ու նրան հրավիրել ոստիկանություն, սակայն Ռ.Մանուկյանը, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է առանց ծանուցագրի գնալ ոստիկանություն, ինչից հետո նրան հարկադիր տեղափոխել են ոստիկանություն, որտեղ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։ Այն, որ Ռ.Մանուկյանին ոստիկանություն բաժին տեղափոխելը եղել է առանց որեւէ հիմքի, ինչպես արդեն նշել ենք, փաստել է նաեւ Կոտայքի մարզի դատարանը՝ նրա ձերբակալությունը որակելով որպես ոչ իրավաչափ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular