Հրդեհ երեւանյան բնակարանում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 37 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Մասամբ այրվել է խոհանոցի գույքը: