ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկավարժականում թեժ կրքեր ու լարվածություն է հասունանում...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

shame.am-ը գրում է․

Նոր ուստարում Մանկավարժականի ուսանողների թվի էական նվազումը առիթ հանդիսացավ, որ բուհի ղեկավարությունը ձեռնարկի օպտիմալացմանն ուղղված միջոցառումներ, այն է՝ կրճատել դասախոսական կազմը:

Սա էլ իր հերթին հավելյալ կրքեր ու լարվածություն բերեց համալսարանին:

Այս հարկադիր քայլերն ինչ-որ տեղ նույնիսկ կարելի էր արդարացնել, եթե անհերքելի լիներ, որ Մանկավարժական համալսարանի հնարավորությունները սուղ են և այլ ելք չկա, քան կադրային ջարդը:

Բայց արի ու տես, որ Ռուբեն Միրզախանյանի ղեկավարած կառույցի դրամապանակն իրականում ռեկտորի պես պարարտ ու լիքն է:

Այդ մասին լավագույն վկայությունը կարելի է գտնել Մանկավարժական համալսարանի կայքում տեղադրված 2016թ. գնումների ծրագրում:

Իսկ այստեղ շատ հետաքրքիր թվերի կարելի է հանդիպել, որոնցից ամենահատկանշականը հետևյալն է. բուհը նախատեսել է իրենց կարիքների համար ձեռք բերել 20 մլն դրամ արժողությամբ մեքենա:

Հասկանալի է, որ նման թանկարժեք ավտոմեքենան չի ծառայելու ուսանողներին կամ դասախոսներին: Նման շքեղությունը միայն վայել կլինի ռեկտոր Միրզախանյանին՝ իբրև ծառայողական փոխադրամիջոց: Եվ երբ նա սկսի դրանով երթևեկել, հազիվ թե առիթ ունենա հիշելու այն մանկավարժներին, որոնք իր թեթև ձեռքով գործազուրկ դարձան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular