ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 նոր պատերազմներ, որոնք կարող են սկսվել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի արդյունքում. The Washington Post

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակին ուղղված ԱՄՆ ռազմավարությունը կախված է տարածաշրջանային մի շարք դաշնալիցներից և տեղի զինված խմբավորումներից, որոնք բոլորն էլ իրենց թշնամի համարելով ԴԱԻՇ-ին՝ այնուամենայնիվ, հաճախ են միմյանց հետ հակամարտության մեջ մտնում:

Նրանք նկրտումներ են ունենում ԴԱԻՇ-ից առգրաված տարածքների նկատմամբ, ինչը նոր պատերազմների առիթ է դառնում: Ստորև ներկայացվում է 10 հնարավոր նոր պատերազմներ, որ կարող են ծագել:

1. Պատերազմ ԱՄՆ-ի աջակցությունն ունեցող սիրիացի քրդերի և Թուրքիայի աջակցությունն ունեցող արաբական ուժերի միջև: Սա արդեն սկսված ամենաբարդ պատերազմներից մեկն է: Թուրքիան, որ իր երկրի ներսում պատերազմում է քուրդ աշխարհազորայինների դեմ, անհանգստությամբ էր հետևում, թե ինչպես սիրիացի քրդերը ԱՄՆ-ի աջակցությամբ ընդլայնում էին վերահսկողությունը Սիրիայի հյուսիս-արևելքում: Սիրիացի արաբ ապստամբները նույնպես դեմ են քրդերի ընդլայնմանը, որ սպառնում է արաբական տարածքներին: Այդ պատճառով էլ երբ Թուրքիան ներխուժեց Սիրիա՝ ԴԱԻՇ-ի դեմ կռվող սիրիացի ապստամբներին օգնելու պատրվակով, նա նաև թիրախ դարձրեց քրդերին: Այդ պահից սկսած՝ պատերազմը ավելի սրվեց, ու թեպետ ԱՄՆ-ը եկու կողմերին էլ կոչ արեց կանգ առնել, սակայն դեռ պարզ չէ՝ իրենց շահերը հետապնդող հակամարտող պետությունները արդյոք բավարար ազդեցություն ունե՞ն հովանավորյալների վրա, որպեսզի կանխեն խորացող հակամարտությունը:

2. Պատերազմ Թուրքիայի և սիրիացի քրդերի միջև: Այս տարվա սկզբին Սիրիայի քրդերը հայտարարեցին Թուրքիայի արևելյան սահմանի մոտ ինքնավար պետություն ստեղծելու մասին. սա չէր կարող չանհանգստացնել Թուրքիային: Թուրքիան այժմ պատ է կառուցում սահմանի երկայնքով, որպեսզի փորձի շրջափակել քրդերի հայտարարած դե ֆակտո պետությունը: Եթե լարվածությունը պահպանվի, ապա չի կարելի բացառել թուրքական զինված ուժերի անմիջական ներխուժումը քրդական շրջաններ, որտեղ այժմ տեղակայված է ամերիկյան ոչ մեծ քանակությամբ զինուժ:

3. Պատերազմ սիրիացի քրդերի և Սիրիայի կառավարության միջև: Սիրիայի կառավարությունը նույնպես սիրիացի քրդերի կողմից սպառնալիք է զգում տարածքային նկրտումների պատճառով: Մինչև վերջերս նրանք փխրուն միություն էին պահպանում, և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հպարտանում էր, որ եղել են դեպքեր, որ իր կառավարությունը զինել է քրդերին: Սակայն նրանց հարաբերությունները վատացան, երբ քրդերը ինքնավարություն հռչակեցին: Այժմ նրանց միջև հրադադարի ռեժիմ է գործում, սակայն քրդերի կողմից ինքնավարության հաստատման ձգտումը հակասում է Ասադի՝ Սիրիայի ամբողջ տարածքում ինքնավար պետության վերականգնման նպատակին:

4. Պատերազմ ԱՄՆ-ի և Սիրիայի միջև: Այդ հակամարտությունը կարող էր բռնկվել վերջին հինգ տարվա ընթացքում ցանկացած պահի՝ սկսած այն պահից, երբ նախագահ Օբաման կոչ արեց գահընկեց անել Ասադին: Սակայն փաստը, որ այն այդպես էլ չսկսվեց, վկայում է, որ երկու կողմերն էլ ուզում են խուսափել հակամարտությունից: Սակայն գոյություն ունեն ճակատային մի քանի գծեր, որտեղ ԴԱԻՇ-ի դեմ պատերազմը կարող է ինչ-որ ժամանակ հանգեցնել ԱՄՆ-ի կողմից հովանավորվող խմբավորումների և Սիրիայի կառավարական ուժերի միջև անմիջական պատերազմի:

5. Պատերազմ Թուրքիայի և Սիրիայի միջև: Թուրքիայի ներխուժումը Սիրիա առայժմ սահմանափակվում է ԴԱԻՇ-ի և քրդական ուժերի դեմ պայքարով: Թուրքիան նաև քայլեր է ձեռնարկել վերականգնելու համար հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, որոնք Ասադի ամենակարևոր դաշնակիցներն են: Սակայն եթե Թուրքիայի վարած պատերազմը ԴԱԻՇ-ի դեմ հաջողությամբ պսակվի, թուրքական զորքերը շուտով Հալեպի մոտակայքում դեմ առ դեմ կհանդիպեն Սիրիայի կառավարական ուժերին, և այդ ժամանակ իրավիճակը կարող է բարդանալ:

6. Պատերազմը Իրաքի քրդերի և Իրաքի կառավարության միջև: ԱՄՆ-ի կողմից աջակցություն ունեցող Իրաքի կառավաությունը հայտարարում է, որ ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակ տանելուց հետո մտադիր է վերադարձնել իր երբեմնի այն շրջանները, որտեղ այժմ տեղավորվել են քրդերը, իսկ դարձյալ ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քրդերը հայտարարում են, որ չեն տա արյունով գրաված ոչ մի թիզ հող:

7. Պատերազմ Իրաքի քրդերի և շիա աշխարհազորայինների միջև: Այն արդեն սկսվել է. Իրանի կողմից աջակցություն ունեցող շիա զինյալները ԴԱԻՇ-ից տարածքներ ազատագրելուն ուղղված մի քանի գործողություններում որոշիչ դերակատարություն ունեն: Նրանք հանդես են գալիս ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քրդերի դեմ: Եվ նրանց միջև արդեն բախումներ են եղել:

8. Պատերազմ քրդերի միջև: Քանի որ հենց իրենք՝ քրդերը, միասնական չեն ո՛չ Սիրիայում, ոչ էլ Իրաքում, ապա նրանց միջև բախումների հավանականությունը մեծանում է: Քրդերը, բացի քրդական պետություն ստեղծելու հարցից, մնացած ամեն հարցում տարակարծիք են: Նրանք ներքին խմբավուրումների են բաժանվել, և չեն կարողանում խուսափել բախումներից:

9. Պատերազմ արաբ սուննիների և շիաների, կամ քրդերի միջև: ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ընթացքում հիմնականում արաբ սուննիներով բնակեցված քաղաքները և գյուղերը գրավում են հիմնականում քրդերը կամ շիաները: Շատ սունիներ միանում են ազատագրողներին՝ թեթևություն զգալով, որ ազատվում են ԴԱԻՇ-ի զինյալներից: Սակայն տվյալներ կան, որ շիաները և քրդերը չարաշահումներ են թույլ տալիս սուննի համայնքների նկատմամբ: Քաղաքական հստակ որոշումների բացակայության պատճառով հնարավոր է՝ նրանց միջև պատերազմ ծագի:

10. ԴԱԻՇ-ի մնացորդների պատերազմն ընդդեմ բոլորի: ԴԱԻՇ-ը դեռևս վերահսկում է հսկայական տարածքներ Սիրիայում և Իրաքում: Նրանց մայրաքաղաքների՝ Մոսուլի և Ռաքքայի ազատագրումը դեռևս ծրագրվում է: Եթե նրանց դեմ կռվող խմբավորումները սկսեն միմյանց դեմ հակամարտել, ապա այդ քաղաքների ազատագրումը կարող է հետաձգվել: Եթե նույնիսկ չհետաձգվի, ապա նախկինի պես չլուծված կմնան այլ հակամարտություններ, ինչը տարածաշրջանում երկարատև անկայունության պատճառ կլինի: Ռազմական հաջողությունները չեն ամրագրվում քաղաքական որոշումներով: Անցյալում դա հանգեցրեց քաոսի խորացմանը, ինչը առաջին հերթին նպաստեց ԴԱԻՇ-ի վերելքին: Եթե ընթացիկ պատերազմը ծնի նոր պատերազմներ, ԴԱԻՇ-ը կարող է փրկվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular