ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սխալներ, որ կանայք թույլ են տալիս՝ փորձելով գրավել տղամարդու ուշադրությունը

1. Ինքդ քեզ նման եղիր

Դու միակն ես այդպիսին: Այդ դեպքում ինչո՞ւ փոխվել ու դառնալ մեկը, որը քեզ նման չէ: Զուգընկեր որոնելիս նույնպես մի փոխվիր: Եթե նրան այդպիսին դուր չգաս, մի մտահոգվիր: Շարունակիր ապրել քո կյանքով եւ կգտնես նրան, ով քեզ կսիրի քո բոլոր թերությունների ու արժանիքների համար:

2. Եղիր այնտեղորտեղ ուզում ես քեզ համար տղամարդ գտնել

Անկեղծորեն ինքդ քեզ խոստովանիր, թե ինչպիսի տղամարդ ես փնտրում: եվ ֆիզիկական բնութագրերը երբեք չպետք է գերիշխեն անհատականության նկտմամբ: Երբ նկատես հարմար տղամարդուն, իմացիր նրա հետաքրքրությունների մասին, փորձիր ճանաչել նրան: Հետեւիր նրան, երբ ոչ ոք չի տեսնում, փորձիր հասկանալ, թե ինչպես է բարկանում, ինչպես է արձագանքում տարբեր իրավիճակների, ինչպես է ծախսում վաստակածը: Եվ զգա, թե ինչ ես զգում այդ պահերին, ինչպես ես վերաբերվում նրա պահվածքին:

3. Ստախոսները երբեք չեն շահում

Սուտը քո եւ այն մասին, թե ինչ է քեզ դուր գալիս, կարող է միայն սկզբում օգնել: Իսկապես կարող ես հասնել սիրած տղամարդուն, բայց ի վերջո ճշմարտությունը կբացահայտվի: Չես կարողանա երկար ժամանակ ձեւացնել եւ երջանիկ լինել:

4. Մի փոխվիրքանի դեռ ինքդ դա չես ուզում

Երբեք մի փոխվիր հանուն ինչ-որ մեկի: Այդ փոփոխությունները ոչ ոքի հաճույք չեն պատճառի: Տղամարդիկ գալիս ու գնում են: Իսկ դու մնում ես ինքդ քեզ հետ: Պետք չէ հարմարվել յուրաքանչյուրին: Սպասիր նրան, ով քեզ կսիրի հենց այնպիսին, ինչպիսին կաս:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular