ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուորլիք. Կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կատարյալ սցենարն ԱՄՆ-ի համար:

«Նույնը, ինչ ե՛ւ ռուսական, ե՛ւ ֆրանսիական կողմի համար: Խաղաղ կարգավորման հասնելու փորձերը շատ երկար են տեւում եւ շատ ուժ են խլում: Հակամարտությունը շատ երկար է տեւում, 20 տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ են զոհվել: Բայց այդ հակամարտությունը կարող է կարգավորվել: Մենք կարգավորման պայմաններ ունենք, դրանք հայտնի են մեզ, մենք քննարկել ենք այն»,- ասել է Ուորլիքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն ընդգծել է, որ կատարյալ կարգավորումը ենթադրում է հաղթողների եւ պարտվողների բացակայություն, այն պետք է շահեկան լինի երկու կողմի համար էլ. «Որպես մարդ, որը բազմաթիվ տարիներ բանակցություններ է վարում այլ հարցերով, կարող եմ ասել, որ բանակցությունները չեն կարող հաջողված լինել, երբ կողմերից մեկը ստիպված է լինում զոհերի եւ զիջումների գնալ: Բանակցությունները հաջողված են, երբ երկու կողմերն էլ շահում են՝ Հայաստանի, Ադրբեջանի բնակիչները, ամբողջ տարածաշրջանն արժանի են խաղաղության եւ անվտանգության մեջ ապրելուն»:

Ուորլիքը նաեւ նշել է, որ ոչ վաղ անցյալում կային ժամանակներ, երբ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրում էին խաղաղության եւ համաձայնության մեջ: Բայց այդ ժամանակներն անցել են:

«Ցավալի է, բայց փաստ, որ հայերի եւ ադրեջանցիների նոր սերունդ է մեծացել՝ միմյանց չճանաչելով: Նրանք իրար մասին գիտեն միայն լրատվամիջոցներից եւ լուրերից: Ցավալի է: Կցանկանայինք մարդկանց միջեւ շփումներ տեսնել: Եվ որպես խաղաղ կարգավորում՝ կցանկանայինք, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կարողանային համատեղ գոյակցել: Հավատում եմ, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում բազմաթիվ մարդիկ պատրաստ են դրան»,- նշել է նա:

Պատասխանելով հարցին, ինչպե՞ս կարող է կարգավորվել տարածքային վեճը, Ուորլիքը նշել է. «Կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Դա կարգավորման պայմաններից է, բաց ոչ միակ պայմանը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում: Այս բոլոր տարրերը խաղաղ կարգավորման պայմաններ են, եւ բոլորն էլ հայտնի են: Մենք պետք է աշխատենք կողմերի հետ, որպեսզի այդ բոլոր պայմանները միավորելու միջոց գտնենք եւ հասնենք խաղաղ կարգավորման, դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր բնակիչները»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular