ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քաղաքացուց 1մլն. դոլար գողանալու գործով մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի և Լիբերիայի քաղաքացուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1մլն. դոլար գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացուն: Այդ մասին հայտնեցին ՔԿ մամուլի ծառայությունից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության քաղաքացին՝ ծնված 1964թ., երկու անձանց հետ նախնական համաձայնության գալով, որոնցից մեկը ևս Լիբերիայի Հանրապետության քաղաքացի է, 2009 թվականի դեկտեմբերի 2-ին գաղտնի հափշտակել է ՀՀ քաղաքացուն պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ մեկ միլիոն Ն դոլար գումար:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, հանցագործության կատարման մեխանիզմը:

Այսպես՝ իրենց մտադրությունն իրականացնելու նպատակով 2009թ. նոյեմբեր ամսին հիշյալ անձանցից մեկը զանգահարել է ՀՀ-ում գործող ՍՊ ընկերության տնօրենին և ներկայանալով որպես խոշոր գործարար՝ ՀՀ-ում ներդրումներ կատարելու առաջարկ է արել՝ հայտնելով, որ ավելի կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով Երևան կուղարկի իր ներկայացուցչին: Նույն թվականի նոյեմբեր ամսին Երևան է ժամանել գործով մեղադրյալ, Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացին, այնուհետև նաև՝ վերջինիս համերկրացին:

Երևանում հանդիպելով ՍՊ ընկերության տնօրենին՝ նրանք ներկայացել են որպես ֆինանսական մեծ կարողություններ ունեցող գործարարներ, համատեղ գործունեության առաջարկ են արել և սուտ խոստումներ տվել, իբր այդ նպատակով կարող են Հայաստան ներկրել 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողության ադամանդյա քարեր: Միաժամանակ, որպես երաշխիք, որ ապրանքի ներկրումից հետո վճարումը կկատարվի, հայ գործարարից պահանջել են իրենց ցույց տալ կանխիկ 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարը՝ հայտնելով, որ նշված գումարը, այլ նպատակով ծախսելու հնարավորությունը բացառելու համար, իրենք հատուկ սև գույնի քիմիական նյութով կներկեն թղթադրամները, իսկ ադամանդյա քարերը Հայաստան բերելուց հետո այդ գումարները մեկ այլ քիմիական նյութով կմշակեն, որից հետո թղթադրամները կստանան իրենց սկզբնական տեսքը:

Գործարքը կատարելու նպատակով, պայմանավորվածության համաձայն, 2009 թվականի դեկտեմբերի 2-ին հանդիպել են ընկերության տնօրենին, որի ժամանակ 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարը փաթաթել են փայլաթիթեղներով, մշակել սև գույնի անհայտ քիմիական նյութով, դրանք տեղադրել դույլի մեջ՝ պատճառաբանելով, որ քիմիական պրոցեսի համար անհրաժեշտ է շուրջ 15 րոպե ժամանակ՝ այդկերպ ապահովելով հափշտակվող գումարներին իրենց հասանելիությունը:

Այնուհետև, երբ ընկերության տնօրենը ծխելու նպատակով պատշգամբ է դուրս եկել, գողացել են գաղտնի հափշտակված, նրան պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարը: Իսկ որպեսզի ՀՀ-ից հեռանալու համար ժամանակ շահեն, հափշտակված գումարը փոխարինել են նախապես իրենց կողմից պատրաստված նմանատիպ փայլաթիթեղներով փաթեթավորված թղթերով և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Շվեդիայի և Լիբերիայի Հանրապետության 54-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular