ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախորդների ձեռքբերումները «սեփականաշնորհելու» նուրբ արվեստը. ինչո՞վ է հպարտանում հեղափոխական թիմը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հարկային արտոնություն ստանալու համար դիմած ՏՏ ոլորտի ընկերությունների վերաբերյալ։ Հարկային արտոնություն ստանալու համար ՀՀ կառավարությանը դիմել է շուրջ 130 բարձր տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություն։ «Մինչ օրս 89 արտոնություն ստացած ընկերություններում մինչև 2022 թվականը կստեղծվեն շուրջ 800 բարձր վարձատրվող աշխատատեղեր՝ միջինում $1000 աշխատավարձով։ Ընկերությունների շուրջ 20 տոկոսը հիմնադրվել են հայրենադարձների կողմից, որոնք վերադարձել են ապրելու և աշխատելու ԱՄՆ-ից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Շվեյցարայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Ավստրայից, Վրաստանից և Մալթայից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
 
Քչերն են իհարկե հիշում, սակայն ՏՏ ոլորտի զարգացման իրական հենքը Հայաստան դրվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման շրջանում, և հենց այդ ժամանակ էլ երևան եկավ ՏՏ ոլորտի ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու նախագիծը: Սկզբում, իհարկե, Կարապետյանի կառավարությունը չէր ցանկանում գնալ այդ քայլին, եղան նաև որոշակի բախումներ ՊԵԿ-ի հետ, սակայն ի վերջո նախագիծը, որը նախատեսում էր վերականգնել ՏՏ ոլորտի արտոնությունները՝ փոխելով հարկային օրենսգրքի համապատասխան դրույթները, նոր ընկերությունների ստեղծման, դրանց գործունեության խթանման և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով մինչև 2025 թվականը գրանցվող ընկերություններին ազատել շահութահարկից և եկամտային հարկի 10% դրույքաչափ կիրառել՝ անկախ ամսական հարկվող եկամտի չափից, ընդունվեց: ՏՏ ոլորտը խթանելու և թիրախային շուկաներում 16 ներկայացուցչական գրասենյակներ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը՝ ի դեմս նախարարության, մասնավոր հատվածի հետ ստորագրեց 3 մլն դոլարի ներդրում կատարելու և աշխարհի տարբեր երկրներում ներկայացուցչական 16 գրասենյակներ ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բոլիվիայում, Գերմանիայում, ՌԴ-ում, Նիդերլանդներում և Ֆրանսիայում բացվել են ներկայացուցչական 7 գրասենյակներ: Մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար շուրջ 200.000 ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրել ստարտափներին: 2017թ.ստեղծված 281 նորաստեղծ ընկերության տրամադրվեց հարկային արտոնությունների հավաստագիր:
 
Իսկ հիմա հարց. ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ Փաշինյանն ու իր կաբինետը: Վերջիններս ժառանգել են ոլորտի զարգացման պլանը՝ հաշված-գրված, և եթե անգամ որոշ ընկերություններ դիմում են կառավարությանը արտոնություն ստանալու նպատակով, ապա կառավարության միակ գործը մնում է այդ արտոնությունը տալը: Գուցե պետք է շնորհակալությո՞ւն հայտնենք, որ չեն մերժում: Ընդ որում, նախորդ երկու տարիների ընթացքում ոլորտում ռեալ աշխատատեղեր են ստեղծվել, մինչդեռ Փաշինյանի գրառումը կրկին կենացների ժանրից էր՝ կստեղծվեն, թե երբ՝ որևէ մեկը ասել չի կարող: Իհարկե, եթե հույսներս կապելու ենք Փաշինյանի ՏՏ նախարարի հետ, ով փետրվարը 31 օրով է հաշվում և ում փայլուն մտքերից է հարկել յութուբյան գովազդը, կարող ենք ասել, որ ոլորտի զարգացումը, որը այսօր դեռ շարունակվում է նախորդների կողմից դրված հիմքերի իներցիայով, վտանգված է: Մի գուցե ժամանակն է հպարտանալ ոչ թե նախորդ կառավարության, այլ սեփական ձեռքբերումներով, եթե դրանք իհարկե կան...
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular