ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որո՞նք են պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպել էր սեմինար-քննարկում,- հայտնում է ORER.am-ը:

Ինչպես պարզ դարձավ քննարկման ընթացքում, Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով:

Մասնագետները պնդում են՝ եթե այսպես շարունակվի, ապա մինչեւ 2060 թվականը Հայաստանը կկորցնի մոտ 93 հազար աղջիկ` ապագա մայր:

Հանրային առողջապահության մասնագետ, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» գիտահետազոտական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Ինեսա Չիլինգարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով արդեն իսկ լրջագույն համարվող խնդրի պատճառների մասին, նշեց. «Պատճառները շատ են. կանայք ընդհատում են հղիությունը, երբ իմանում են՝ աղջիկ են ունենալու: Կարծում են, որ տղաներն ընտանիքի պաշտպաններն են, ընտանիքի հաց վաստակողները, ապագա զինվորները, սակայն «ապագա զինվոր» ասելով չեն մտածում, որ եթե այդ աղջիկները չծնվեն, հետագայում արդեն զինվորներ էլ չեն ծնվի»:
Անցում կատարելով հարցի լուծման շուրջ բժիշկների կարեւորությանը՝ վերջինս ասաց. «Բժիշկները պետք է ամեն կերպ համոզեն կնոջը, ով պատրաստվում է այդ քայլին գնալ, թե հղիության արհեստական ընդհատումն ինչ բացասական ազդեցություններ կարող է ունենալ նրա առողջության վրա»:

Ներկայացնելով վիճակագրական տվյալները՝ Ի.Չիլինգարյանը հայտնեց, որ Չինաստանը պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ցուցանիշով առաջինն է աշխարհում, միջին ցուցանիշը կազմում է 118 տղա՝ 100 աղջկա դիմաց, Հայաստանում կան մարզեր, որտեղ ցուցանիշը կազմում է 124 տղա-100 աղջիկ, Երեւանում՝ 115 տղա-100 աղջիկ: Հետաքրքրական է, որ ամենացածր ցուցանիշը Սյունիքի մարզում է:

Ըստ նրա՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ գյուղական համայնքներում ցուցանիշն անհամեմատ բարձր է, քան քաղաքային համայնքներում:

«Ինչ խոսք, տվյալները մտահոգիչ են, ծունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել եւ դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով»,- հայտնեց նա:

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սարգիս Աբովյանն էլ իր խոսքում կարեւորեց ընտանիք կազմող անձանց կրթական մակարդակը

«Օրենքով արգելված է պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները, սակայն կան օրենքը շրջանցելու ձեւեր: Իրականում դժվար է հետ պահելը: Հայաստանում ասում են՝ երեխան Աստծո պարգեւ է, բայց հիվանդանոցում հենց առաջին պահին, երբ հայտնում են պտղի սեռը՝ աղջիկ, ականատես ենք լինում տխուր դեմքով մարդկանց, հիմնականում ամուսնու կողմից, կարծես թե էլ Աստծո պարգեւ չէ:

Կարծում եմ, որ խնդրի լուծման կարեւոր պայմաններից է մարդկանց կրթական համակարգի բարձրացումը, մենթալիտետի փոփոխությունը»,- հավելեց նա:

Նշենք, որ սեմինարը կազմակերպվել էր Save the Children միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից հայտարարված «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular