ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաշատցի աղջիկը սուտ մատնություն է արել՝ իբր իրեն բռնաբարել են

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատակոչված վկան՝ Վլադիմիրը ցուցմունք էր տվել, որ անցյալ տարվա ամռանից շփվել է Արտաշատ քաղաքի բնակչուհի Իրինայի հետ:

Նրանք կենցաղային հողի վրա ծագած վեճի պատճառով մի քանի ամիս միմյանց հետ չեն շփվել: Այս տարվա հունվարի 12-ին իր երկու ընկերների հետ զբոսնելիս, պատահաբար հանդիպել է Իրինային:

Զրուցել են, իսկ այդ ժամանակ իր ընկերները հեռացել են: Վկայի ցուցմունքի համաձայն՝ «միմյանց պարզաբանել ենք, թե ինչն էր պատճառը, որ իրենց շփումը դադարել է»: Վլադիմիրը զանգել է ընկերոջը, որպեսզի տաքսի վերցնի, գա իրենց տանի «Ռալինա» հյուրանոց:

Ընկերոջ հետ տաքսիով գնացել են նշյալ հյուրանոցը: Վլադիմիրն ու Իրինան մնացել են հյուրանոցի 5-րդ սենյակում: Միասին են եղել ողջ օրը, երկու բաժակ սուրճ են պատվիրել, որը բերել է հյուրանոցի մատուցողուհին:

Վկան հետո զանգել է ընկերոջը, որպեսզի նա սնունդ բերի: Ընկերն իր հետ սննդամթերք եւ մեկ շիշ օղի է բերել: Վլադիմիրը օղի չի խմել, իսկ Իրինան խմել է 1-2 բաժակ, իսկ մնացածը խմել է ընկերը: Հաց ուտելուց հետո ընկերը սկսել է իր բջջային հեռախոսով նկարել զույգին: Իսկ Իրինան տեսնելով, որ իրեն նկարում է ընկերը, «դիրքավորվել» է, տարբեր «պոզաներ» ընդունել, նստել է վկայի գիրկը եւ լուսանկարվել:

Երբ Վլադիմիրի հետ կրկին ննջասենյակ են գնացել, Իրինան բջջային հեռախոսով խոսել է քրոջ հետ, հայտնել, թե Այնթապում է մի տղայի հետ, ու իր մոտ ամեն ինչ նորմալ է:

Գիշերել են, եւ ըստ գործի նյութերի, առավոտյան Վլադիմիրը ասել է, թե մեկ օր էլ թող մնա, եւ իրենք գնացել են Արտաշատ, որպեսզի գումար ճարի հյուրանոցի այդ օրվա վարձը վճարելու համար: Ի դեպ, երբ վերադարձել է հյուրանոց, տեսել է, որ Իրինան չկա, հեռացել է: Հյուրանոցի աշխատակիցներից մեկն էլ դատաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, որ «դեպքի» օրը ինքը գտնվել է աշխատավայրում:

Սովորաբար, երբ որեւէ զբաղեցված սենյակ ազատվում է, հաճախորդները հեռանում են, այդ ժամանակ է մտնում, մաքրում սենյակը. «Կոնկրետ եմ հիշում, թե աշխատակիցներից ով է ինձ տեղեկացրել, որ 5-րդ սենյակի հաճախորդները գնացել են եւ ես գնացի այդ սենյակ: Սենյակում ամեն ինչ նորմալ էր, որեւէ բան կոտրված կամ վնասված չէր, բոլոր իրերն իրենց տեղում էին:

Բացեցի սենյակի պատուհանը, որ այն օդափոխվի: Հաճախորդների հեռանալուց հետո պատուհանի ցանցը նորմալ էր. այն պատռված կամ պոկված չէր: Այդ սենյակից նախորդ օրը՝ հաճախորդների ներսում գտնվելու ընթացքում, որեւէ աղմուկ, օգնության կանչեր կամ տարօրինակ ձայներ չեմ լսել, երբ սենյակի մոտով երեկոյան մի քանի անգամ անցել-գնացել եմ»: ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում 2016 թվականի ապրիլի 27-ին մեղադրանք է առաջադրվել Իրինայի նկատմամբ սուտ մատնության համար:

2016 թվականի հունվարի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժնում նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, «խաթարելով իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը», նա Վլադիմիրին, նրա երեք ընկերներին մեղադրել է ծանր հանցագործության կատարման մեջ:

Նա գրավոր հաղորդում, իսկ հետագայում նաեւ բացատրություններ եւ ցուցմունքներ է տվել այն մասին, որ իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ իրեն նստեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան եւ տեղափոխել մարզի «Ռալինա» հյուրանոց, որտեղ Վլադիմիրն իր կամքին հակառակ, բռնի ուժով մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, դրանով իսկ վերջիններիս մեղադրելով ծանր հանցագործության կատարման մեջ:

Իրինայի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրանքը դատարանում պաշտպանել էր Արարատի մարզի դատախազության դատախազ Ռ. Գեւորգյանը:

Դատարանը պատիժ նշանակեց մեկ տարի ժամկետով ազատազրկումը: Սակայն նաեւ վճռեց պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան մեկ տարի ժամկետով, վարքի նկատմամբ հսկողությունը դնելով արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային ստորաբաժանման վրա:

Փորձաշրջանի ընթացքում նա չպիտի փոխի իր մշտական բնակության վայրը: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ Սեւակ Համբարձումյան, Արշակ Խաչատրյան եւ Մանուշակ Պետրոսյան կազմով, կքննի դատարան ուղարկված բողոքը: Իրինան բողոք է ուղարկել դատարան, որպեսզի բեկանվի այս տարվա հունիսի 24-ի դատավճիռը, մասնավորապես՝ իր նկատմամբ որպես ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան ոչ թե մեկ, այլ երեք տարի ժամկետով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular