ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը պետք է զրոյից ստեղծի ինստիտուտներ. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ներկայացրեց 2014թ.-ին, նախկին իշխանությունների  կազմած գաղտնի զեկույց, որը, նրա բնորոշմամբ, հանգեցնում է այն եզրակացության, որ նախկին կառավարման համակարգը հիմնված է եղել կոռուպցիայի վրա, ու «երբ կոռուպցիան հանում ես, պարզվում է տակը կառավարման համակարգ չկա»։

«Այս զեկույցը տալիս է ամբողջական պատկերացում այն մասին, թե ինչ վիճակում է եղել կամ հիմա ինչ վիճակում է Հայաստանը, որովհետև այն պրոբլեմները, որոնց մասին այստեղ գրված է, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր շտկել»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով. «Շատ կարևոր է արձանագրել, թե ինչ իրավիճակում ենք մենք ժառանգել Հայաստանը։ Եզրակացությունն այն է, որ մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում, պետական ինստիտուտները կաթվածահար են և մեր պետությունը ձախողված է»։

Նա ընդգծեց, որ ներկայիս կառավարությունը, ըստ էության, պետք է զրոյից ստեղծի ինստիտուտներ, որոնք կլուծեն պետության առջև կանգնած խնդիրները՝ մատնանշելով, օրինակ, դատական, պետական գնումների համակարգերը։

«Մեզ շատ ամուր նյարդեր են պետք այն առումով, որ ոչ թե պետք է խուճապահար վազենք բոլոր հարցերի հետևից, այլ պետք է ունենանք մարտավարական և ռազմավարական  առաջնահերթություններ, և հերթով, առանց տուրք տալու էմոցիանալ ֆոներին, պետք է լուծենք այդ ինստիտուցիոնալ պրոբլեմները»,- շեշտեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանին այդ խնդիրների լուծման համոզմունք է ներշնչում  հասարակական դրական վերաբերմունքն իշխանությունների գործողություններին՝ Իջևանի դեպքերի և հասարակության որոշակի խմբերի համար արտոնյալ վարկերի հնարավորություն տալու և հարկային բեռի թեթևացման առումով։

Նա կարևորեց հարկային օրենդրության փոփոխությունները, մասնավորապես, միկրոբիզնեսը 2020-ից հարկերից ազատելու վերաբերյալ, և ներառական տնտեսությանն անցնելը։ Փաշինյանի գնահատմամբ՝ դա նախկինում սահմանափակում էր օլիգարխիան, որ միջոցները գեներացվեն իրենց հսկողությամբ, և դրանք օգտագործվեն իրենց քաղաքական նպատակներով։ «Հիմա մեր գործն է վերացնել այդ սահմանափակումները, որ հնարավորինս մեծ թվով  մարդիկ մասնակցեն ՀՆԱ-ի ստեղծմանը»,- նշեց Փաշինյանը՝ նկատելով, որ տնտեսական հեղափոխությունը կլինի անշրջելի, երբ ՀՆԱ-ի ստեղծմանը հնարավորինս շատ մարդ մասնակցի իր տնտեսական գործունեությամբ։

ՀՀ վարչապետը վերոնշյալ զեկույցից ընթերցեց մի հատված, այն է՝ «Կանայք թեև հասուն տարիքում կազմում են երկրի բնակչության մեծամասնությունը, նրանք խիստ սահմանափակ են օգտագործվում որպես ռեսուրս», և կարևորեց հատկապես միկրոբիզնեսում կանանց ներգրավումը, որպեսզի կանայք ընձեռված հնարավորություններից օգտվեն և կբարձրացնեն իրենց ընտանիքների սոցիալական վիճակը։ «Գիտեմ դեպքեր, որ ամուսինները չեն թողնում կանանց ձեռնարկատիրությամբ զբաղվել՝ թե ոնց կլինի դու բիզնես անես, ու պարզվի, որ դու մեր ընտանիքին ավելի շատ եկամուտ ես բերում։ Որքան էլ ես՝ որպես տղամարդ, սա կարող եմ հասկանալ, որպես վարչապետ չեմ կարող հասկանալ, որովհետև նոր իրողության պայմաններում անտրամաբանական է, որ կա ընտանիքի սոցիալական վիճակը բարելավելու հնարավորություն, բայց թույլ չի տրվում դա անել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular