Մահվան ելքով ավտովթար Շիրակի մարզում. 53-ամյա վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 4-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Փարաքար գյուղի բնակիչ՝ 53-ամյա Արամ Թովմասյանը իր վարած Opel Astra մակնիշի 07 RR 997 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 17 կմ հատվածում դուսրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Թովմասյանը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Շիրակի մարզի փրկարարներն ու ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները։


Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ