ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր բնավորությունը կախված է ձեր արյան խմբից. ահա, թե ինչպես

ՖՈՏՈ

Ճապոնացիների համար արյան խումբը նույնն է, ինչ կենդանակերպի նշանը: Ճապոնիայում կա գիտություն` Կետցու Յեկի Գատա, որով համակված է այդ հասարակությունը: Արյան խմբով այստեղ որոշում են մարդկանց խառնվածքի գծերը, նրանց համատեղելիությունն ուրիշների հետ և ընդունակություններն աշխատանքում: Ճապոնացիների համար արյան խմբերն ունեն նույն նշանակությունը, ինչ կենդանակերպի նշանները՝ արևմտյան աշխարհում:

1-ին խումբ. Որսորդ– 1-ին խմբի արյուն ունեցող մարդիկ շփվող են, արտահայտիչ և կրքոտ: Նրանք կարող են հեշտությամբ փաստարկել մարդկանց, դրա համար նրանք լինում են շատ լավ ղեկավարներ և առաջնորդներ: Սովորաբար մարդիկ ցանկանում են շփվել նրանց հետ, հպարտանում են նրանց կողքին լինելով: 1-ին խմբի արյուն ունեցողները վստահ են իրենց վրա, բարյացակամ են, առատաձեռն և սիրով օգնում են ուրիշներին:

Քանի որ այս մարդիկ սիրում են հաղթել, ապա նրանց շատ հարմար է լինում սպորտսմենի կամ բիզնեսմենի կարիերան: Նրանց համար գլխավորն այն է, որ աշխատանքում ձանձրալի չլինի, և լինի որևէ մեկը, ում հետ կլինի մրցել: Այսպիսի մարդկանց մասին ասում են, որ նրանք եսակենտրոն են, համառ և չեն ընդունում իրենց սխալները: Սա գրեթե միշտ ճիշտ է: Ճիշտ է նաև այն, որ նրանք ունեն ստեղծագործ միտք և պաշտում են լինել ուշադրության կենտրոնում:

Այս մարդիկ գնահատում են անկախությունը և ճկունությունը: Նրանք իդեալիստական հայացքներ ունեն, պաշտում են մրցակցությունը և հնարավորությունը` ապացուցելու իրենց ճշմարտացիությունը:

2-րդ խումբ. Հողագործ– Համարվում է, որ արյան 2-րդ խումբ ունեցող մարդիկ հանգիստ են, լուրջ և կայուն: Նրանք դուր են գալիս ուրիշներին, քանի որ երբեք հիստերիայի մեջ չեն ընկնում: Նրանք սովորաբար ուժեղ բնավորություն ունեն, որն առանձնանում է հուսալիությամբ և համառությամբ: Նրանք առանձնանում են նաև իրենց ամաչկոտությամբ: Այնուամենայնիվ, այս մարդիկ սովորաբար լոյալ են իրենց ընկերների և կոլեգաների նկատմամբ:

Արյան 2-րդ խումբ ունեցող մարդիկ գիտեն, թե ինչպես գաղտնիք պահել: Նրանք անընդհատ փորձում են խեղդել իրենց էմոցիաները, որովհետև վախենում են թույլ երևալ: Ներքուստ նրանք նուրբ են և հաճախ նյարդայնանում են: Սակայն, որպես կանոն, նրանց շրջապատում ավելի շատ ուժեղ մարդիկ են, քան թույլ:

Այս մարդիկ հաճախ են դառնում ալկոհոլամոլ և ունեն գեղարվեստական էություն: Եթե նրանք կյանքում ինչ-որ բարձունքների են հասնում, ապա շատ շուտ սկսում են տառապել մեծամտությունից և համառությունից:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular