ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 ժամ մահացած երեխային ինքնուրույն ծննդաբերել է. մահացած ծննդկանի հարազատները նոր մանրամասներ են պատմում

ՖՈՏՈ

Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակչուհի Քնարիկ Մանուկյանը՝ լինելով հղիության 9-րդ ամսում, 3 ժամ առաջ մահացած երեխային ինքնուրույն ծննդաբերելուց հետո է մահացել։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, NEWS.am-ին պատմեց մահացած ծննդկանի հարազատներից Արայիկ Սաֆարյանը։ Նա ասաց, որ Քնարիկը օգոստոսի 1-ի առավոտյան՝ 12։00-ին գնացել է Վեդիի ծննդատուն, բժիշկները նրան ասել են, որ պորտալարը փաթաթվել է երեխայի վզին, եւ առաջարկել են մնալ հիվանդասենյակում. «Քնարիկի բժիշկը եղել է ծննդատան տնօրենի կինը՝ Մարգարիտա Մաթեւոսյանը։
 
9 ամիս նրա մոտ կոնսուլտացիայի է գնացել, մի անգամ չեն ասել, որ խնդիր ունի»։

Հարազատի պատմելով՝ Քնարիկի ամուսինը Ռուսաստանից պետք է վերադառնար՝ երրորդ երեխայի՝ աղջկա ծնվելու առիթով։ Տեղեկանալով, որ կնոջ վիճակը ծանր է, զանգահարել է բժշկին եւ խնդրել, որ գոնե փրկեն կնոջ կյանքը. «Երբ տեղեկացրինք, որ երեխան մահացել է, ամուսինն ասաց՝ գոնե կնոջս կյանքը փրկեք, կեսարյան հատում արեք։ Իրենք իրենց կարճ խելքով մտածեցին, որ 3 ժամ առաջ մահացած երեխային պետք է ծննդաբերի ինքնուրույն։ Քնարիկը երեխային ծննդաբերել է մահացած»։

Արայիկը պատմեց՝ երբ Քնարիկի վիճակը վատացել է, իրենք Արտաշատի ԲԿ-ից կես ժամը մեկ արյուն են բերել, որպեսզի փրկեն ծննդկանի կյանքը, սակայն նրան փրկել չի հաջողվել. «Գիշերվա 1։00-ից մինչեւ ժամը 3։00-ը արյուն ենք բերել։ Մեզ անընդհատ ասում էին՝ լավ է լինելու, ամեն ինչ նորմալ է։ Երեւանից եկան այլ բժիշկներ, որ օգնություն ցույց տան։ Օգոստոսի 2-ի առավոտյան 5։00-ին, երբ Քնարիկը մահացավ, տնօրենի գլխավորությամբ բոլոր աշխատակիցները փախան ծննդատնից։ Մնացին միայն ռեանիմացիայի ու նարկոզի բժիշկները»։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular