ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իջևանի ակցիաներն ինքնաբուխ չեն եղել. Արթուր Վանեցյան

ԻՐԱՎՈՒՆՔ
 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շարունակում է պնդել, որ Իջևանում հուլիսի 18-ին կազմակերպված ակցիան ու անկարգությունները ինքնաբուխ չեն եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին Վանեցյանն ասաց օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում:

«Իջևանում կազմակերպված բողոքի ակցիաները չեն եղել ինքնաբուխ հավաքներ, այլ մի խումբ անձանց կողմից հրահրված պրովոկացիա: Չեմ կարող տալ այդ անունները, որովհետև Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով դեռևս քննվում է, և նախաքննական գաղտնիքը կարող է բացահայտել միայն նախաքննություն իրականացնող մարմինը: Ես իրավասու չեմ այդ գաղտնիքը բացահայտել»,- ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, թե չի կարծում, որ այդ անունները հայտնի են հանրության լայն շրջանակների:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Իջևան քաղաքում ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին և մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: 12 ոստիկան ստացել է մարմնական վնասվածք: Տեղի ունեցած անկարգությունների դեպքով կալանավորվել է 10 քաղաքացի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular