ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պետք է բարենպաստ վայր լինի երիտասարդ տաղանդների համար․ ՀՀ նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 1-ի երեկոյան տեսակապի միջոցով միացել է «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ի մասնակիցներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել սամմիթի ընթացքով և պատասխանել նրանց հարցերին։

«Սա հրաշալի նախաձեռնություն է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր սկսել են այն: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը մեծ հաջողություն կունենա: Այն շատ կարևոր է հատկապես Հայաստանի համար, որովհետև Հայաստանը, այնպես, ինչպես ես եմ տեսնում ապագայում, պետք է ուժեղ ներկայություն ունենա բարձր և նոր տեխնոլոգիաների ոլորտում և լինի ստարտափի երկիր: Միգուցե, մի օր մենք հնարավորություն կունենանք հռչակել Հայաստանը աշխարհի ստարտափի մայրաքաղաք,- ասել է նախագահը։- Ստարտափն այն ինստիտուտներից մեկն է, որը միավորում է այս երիտասարդներին, ինչը հիանալի է, և սա ամենակարևորն է»:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով ստարտափերի հետագա զարգացման հեռանկարների ու պայմանների մասին՝ Հանրապետության նախագահն առաջին հերթին կարևոր է համարել որակյալ կրթությունը։ «Հայաստանն առաջատար երկրների շարքում դասելու համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ, և դրանցից մեկը կրթության բարձր որակն է։ Բարձր որակի կրթություն բոլորի համար՝ սկսած Երևանի կենտրոնից մինչև սահմանամերձ գյուղեր,- նշել է նախագահը:- Յուրաքանչյուր ուսուցչի հիմնական առաքելությունն է գտնել տաղանդավորներին, և ստարտափը կօգնի մեզ գտնել տաղանդներ»։

Հաջորդ կարևոր գործոնը Արմեն Սարգսյանը համարել է միջազգային առաջատար ընկերությունների ներկայությունը Հայաստանում, որոնք միջավայր կստեղծեն ստարտափերի զարգացման համար։ «Մենք չենք կարող միայն ստարտափ կամ լավ գաղափարներ ստեղծել, եթե չունենանք գիտության և նոր տեխնոլոգիաների ենթակառուցվածքներ։ Այդ իսկ պատճառով աշխատում ենք մի շարք խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են IBM-ը, Google-ը, Leonardо-ն՝ ապահովելու նրանց ներկայությունը Հայաստանում: Եթե միջազգային խոշոր ընկերությունները ներկա լինեն Հայաստանում, նրանք զարգացման հատուկ որակ կթելադրեն»:

Մյուս կարևոր գործոնը նախագահը համարել է փոխկապվածությունն աշխարհի հետ։ «Մենք բնական եղանակով կապված ենք աշխարհի հետ, քանի որ հայերն ապրում են ամենուր։ Շատ տաղանդավոր հայեր աշխատում են Կալիֆոռնիայում, Սիլիկոնյան հովտում,- ասել է նա: - Այնպես որ, կարևոր է ստեղծել հանգույց բոլորի միջև և ոչ միայն՝ հայերի: 21-րդ դարը լինելու է այն երիտասարդներինը, որոնք ունեն հավակնություն և խիզախություն՝ մարտահրավեր նետելու և ներկայացնելու իրենց նոր գաղափարները»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է բարենպաստ վայր լինի երիտասարդ տաղանդների համար․ «Երիտասարդ տաղանդները միշտ փնտրում են համապատասխան միջավայր, և այդ միջավայրը 21-րդ դարի տեխնոլոգիական տարածքն է: Այնպես որ, Հայաստանը պետք է ունենա նման տարածք»։

Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ևս աջակցել «Սևան ստարտափ»-ին։ «Ես ձեզ հետ եմ, ես ձեր ստարտափ հանրության անդամն եմ, պատրաստ եմ օգնել ձեզ, ստեղծել նոր ճանապարհ՝ աշխատելու նոր սերնդի հետ։ Դուք երիտասարդ եք, ամեն ինչ առջևում է, սակայն աշխարհը շատ արագ է առաջ շարժվում: Այնպես որ, դուք նույնպես պետք է արագ լինեք»:

Նախագահը պատասխանել է նաև Հայաստանից և տարբեր երկրներից ժամանած երիտասարդների հարցերին։

«Սևան ստարտափ սամմիթ 2019»-ին մասնակցում է 120 ստարտափ թիմ Հայաստանից և 45 տարբեր երկրներից, ինչպես նաև ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։ Սամմիթի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն է, ինչպես նաև բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև անկաշկանդ կապի հաստատումը։

«Սևան ստարտափ սամմիթ»-ի մասնակից թիմերի համար 2018 թվականից սահմանված է և հանձնվում է նաև Հանրապետության նախագահի մրցանակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular