Գեորգի Կուտոյանի կինը 100 հազար դոլարանոց բնակարան է գնել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Գեորգի Կուտոյանի՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գեորգի Կուտոյանին է պատկանում մեկ բնակարան եւ MERCEDES-BENZ E 320 4 MATIC մակնիշի մեկ ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են մեկ միլիոն դրամ:
Այս տարվա հունվարի 1-ից փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում Գեորգի Կուտոյանի մեկուկես ամսվա աշխատավարձը կազմել է 2 միլիոն 53 հազար 364 դրամ:
ԱԱԾ նորանշանակ տնօրենի 2015թ. տարեկան եկամուտները գոյացել են աշխատավարձից եւ կազմել 6 միլիոն 848 հազար 821 դրամ:
Կուտոյանի կնոջ՝ Հասմիկ Բիշարյանի 2015թ. հայտարարագրում նշված է, որ նա նախորդ տարի 48 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: Ըստ հայտարարագրի՝ նա այդ գումարը ստացել է որպես նվիրատվություն: ԱԱԾ տնօրենի կնոջ դրամական միջոցները 2015թ. հարկային տարվա վերջում կազմել են չորս միլիոն դրամ:
Հետաքրքիր է, որ մինչ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելը դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝փետրվարի 3-ին, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Կուտոյանը նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Մինչ այդ էլ Գեորգի Կուտոյանը զբաղեցնում էր ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը: Սրան զուգահեռ 2011-2014թթ. աշխատել է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովում՝ որպես նախագահ: