Գողություն ավտոբուսում. գրպանահատը կին է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 30-ին, ժամը 10-ին, ոստիկանություն է զանգահարել 73-ամյա մի կին եւ հայտնել, որ մոտ կես ժամ առաջ թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում ամուսնու գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20 հազար դրամ, վարորդական իրավունքի վկայականը եւ մեքենայի տեխնիկական զննման կտրոնը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Դրոյի փողոցի բնակիչ, 62-ամյա մի կին:
Բացատրական աշխատանքների արդյունքում նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել գողոնի մի մասը:
Նախապատրաստվում են նյութեր: