ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովո′ւրդ, սա մեր պետության ամոթն ա, սթափվե′ք. Էդուարդ Շարմազանով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Վերջին մեկ տարվա ընթացքում ինչ ասես չտեսանք: Էլ ասֆալտին փռելու հիստերիկ կոչեր, էլ ԱԱԾ-ով սպառնալ, էլ պատին ծեփել, «վնգստալ», էլ դատարանների շրջափակում, էլ Դուշանբեի կախարդական վերելակ, էլ «օտարերկյա գործակալներ», Արցախում «դավադիր ուժեր», խորովածի փառատոն, Քաշքայի գովազդ ու էլի բազմաթիվ նիկոլական գլուխգործոցներ: 

Բայց խայտառակության գլուխգործոցը ահաբեկչական գործողության մասնակիցների ազատ արձակումն էր և Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումը: Նիկոլի Հայաստանում Արցախի հերոսին ձերբակալում են, իսկ ՊՊԾ գունդը գրավողներին ազատ արձակում, սա շատ վտանգավոր է պետության համար...
Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը քաղաքական բանտարկյալ է: Ժողովուրդ, սա մեր պետության ամոթն ա, սթափվե′ք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular