ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանցագործները չեն կարող օգտագործել բանկոմատից գողացած թղթադրամները. բանկի հայտարարությունը

ԻՐԱՎՈՒՆՔ
 

«ՎՏԲ Հայաստան բանկի» բանկոմատից գողացված փողերն անհնար է օգտագործել։ Այս մասին հայտնում են «ՎՏԲ Հայաստան բանկից»։

«Բանկոմատում առկա բոլոր միջոցներն ապահովագրված էին: Բացի այդ, բոլոր դրամատուփերը հագեցած էին ներկանյութ պարունակող համակարգերով, որոնք աշխատել են բանկոմատի պայթյունի ժամանակ: Այսպիսով, հանցագործների կողմից թղթադրամների օգտագործումն անհնար է։ Իրավապահ մարմինների կողմից կատարվում է հետաքննություն»,–ասված է հայտարարության մեջ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2019 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, պայթեցնելով բացել են «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող, Երևան քաղաքում գտնվող բանկոմատներից մեկի դուռը և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով կանխիկ գումար:

Պատճառված վնասը, նախնական տվյալներով, կազմում է 17.974.000 ՀՀ դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular