ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե ցանկանում ես խելացի լինել, սովորիր ողջամիտ հարցեր տալ, ուշադիր լսել, հանգիստ պատասխանել և դադարել խոսել այն ժամանակ, երբ էլ ասելու ոչինչ չկա»․ Լև Տոլստոյ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լև Տոլստոյի կրոնական և բարոյական իմպերատիվներն աղբյուր հանդիսացան տոլստոյականության շարժման համար, որը կառուցվել էր երկու հիմնարար դրույթների վրա՝ «պարզեցման» և «չարին բռնությամբ չընդդիմադրելու»։

Վերջինը, համաձայն Տոլստոյի, ամրագրված է Աստվածաշնչում և Քրիստոսի ուսուցման, ինչպես նաև՝ բուդդայականության առանցքն է հանդիսանում։ Քրիստոնեության էությունը, ըստ Տոլստոյի, կարելի է արտահայտել մի պարզ կանոնով. «Եղի՛ր բարի և մի՛ ընդդիմացիր չարին՝ բռնությամբ» («Բռնության օրենք և սիրո օրենք», 1908)։

Տոլստոյի ուսմունքի կարևորագույն հիմքը դարձան Աստվածաշնչի՝ «Սիրե՛ք ձեր թշնամուն» արտահայտությունը և Լեռնային քարոզը։

Նրա ուսուցման հետևորդները՝ տոլստոյականները, պահպանում էին Լև Նիկոլաևիչի հռչակած հինգ պատգամները՝ մի՛ զայրացիր, մի՛ շնացիր, մի՛ երդվիր, չարին բռնությամբ մի՛ ընդդիմացիր, սիրի՛ր թշնամուդ՝ ինչպես քո հարազատին։

Ուսմունքի հետևորդների շրջանում, և ոչ միայն, մեծ ժողովրդականություն էին վայելում Տոլստոյի «Որն է իմ հավատը», «Խոստովանություն» և այլ գրքեր։ Տոլստոյի՝ կյանքի ուսուցման վրա ազդել են տարաբնույթ գաղափարական հոսանքներ՝ բրահմայականությունը, բուդդայականությունը, կոնֆուցիականությունը, իսլամը, ինչպես նաև՝ բարոյախոս-փիլիսոփաների ուսմունքները (Սոկրատես, ուշ շրջանի ստոիկներ, Կանտ, Շոպենհաուեր)։

Տոլստոյը մշակել էր ոչ բռնի անիշխանության հատուկ գաղափարախոսություն. այն կարելի է բնութագրել որպես քրիստոնեական անիշխանություն, որը հիմնվում էր քրիստոնեության խոհամիտ իմաստավորման վրա։ Բռնությունը չարիք համարելով, նա ենթադրում էր պետության լուծարում, բայց ոչ թե բռնության վրա հենված հեղափոխության, այլ՝ ցանկացած պետական պարտավորությունից հասարակության յուրաքանչյուր անդամի ինքնակամ հրաժարվելու ճանապարհով, լինի դա զինապարտություն, հարկերի վճարում և այլն։

Լև Տոլստոյը ենթադրում էր. «Անարխիստները ճիշտ են ամեն ինչում. նրանք մերժում են գոյություն ունեցող բարքերը և հաստատում, որ այդ պայմաններում ոչինչ չի կարող իշխանության բռնությունից ավելի վատ լինել:

Սակայն նրանք չարաչար սխալվում են՝ կարծելով, թե անիշխանություն կարելի է հաստատել հեղափոխության միջոցով»։ Լև Տոլստոյի «Աստծո արքայությունը ձեր մեջ է» աշխատության մեջ ոչ բռնի ընդդիմության գաղափարը մեծ ազդեցություն է ունեցել Մահաթմա Գանդիի վրա, ով ռուս գրողի հետ նամակագրական կապի մեջ է եղել։

Ռուսական փիլիսոփայության պատմաբան Վասիլի Զենկովսկու կարծիքով Լև Տոլստոյի հսկայական փիլիսոփայական նշանակությունը, ոչ միայն Ռուսաստանի համար, մշակույթը կրոնական հիմքի վրա կառուցելու նրա ձգտման և ապակրոնականացումից ազատվելու նրա սեփական փորձի մեջ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular