ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւմ է բերում քո բախտը՝ ըստ քո կենդանակերպի նշանի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Խոյ

Խոյերն այն մարդկանցից են, ում բախտը կարող է բերել տառացիորեն ամեն ինչում, ինչով էլ որ նրանք հետաքրքրվեն։ Ամենից հաճախ Խոյերը հաջողում են բիզնեսում և կառավարչական գործունեության մեջ։ Այս անձնավորություններին հեշտորեն է հաջողվում լուծել այն խնդիրները, որոնք չի հաջողվում լուծել շատերին։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բախտը հաճախ բերում է նաև ներդրումների ժամանակ։
 
Այս մարդիկ կարող են ցանկացած մարդու համոզել գումար ներդնել իրենց բիզնեսի մեջ կամ ներդրումներ կատարել՝ հետագա շահույթի սպասումով։ Չի կարելի կասկածել, որ այդ գումարներն անպայման շահույթ կբերեն։ Դա հենց նրանց հաջողության ոլորտն է։

Ցուլ

Ցուլերը շատ են սիրում նյութական բարեկեցությունը, դրա համար էլ նրան հատկապես հաճելի է գիտակցել այն փաստը, որ այս մարդկանց բախտը բերում է փողի հարցում։ Իսկապես, նույնիսկ այն ժամանակ, երբ Ցուլը ծուլանում կամ բոլորովին չի աշխատում, կյանքը գտնում է ճանապարհներ նրան գումար տալու համար, իսկ դա նշանակում է, որ այս մարդը երբեք քաղցած չի մնա։

Իսկ եթե Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչն աշխատում է, ապա նրա ընտանիքը ոչ մի բանի կարիք չի ունենա։ Բացի դրանից, այս մարդկանց բախտը նաև սիրո հարցում է բերում։ Ցուլերն ինտուիտիվ կերպով որպես զուգընկեր՝ ընտրում են այնպիսի մարդկանց, ում հետ նրան հաջողվում է ողջ կյանքում ապրել հաշտ ապրել։ Վիճակագրությունն էլ է փաստում, որ այս նշանի տակ ծնված անձինք շատ հաճախ երջանիկ են ամուսնության մեջ։

Երկվորյակներ

Երկվորյակները չափազանց շփվող անձնավորություններ են, և դրա համար էլ չարժե զարմանալ, որ այս մարդկանց բախտը բերում է առևտրի մեջ։ Երկվորյակները կարող են վաճառել ինչ ասես ու ում ասես, ընդ որում՝ ցանկացած քանակով ու ամենաշահավետ գնով։ Միևնույն ժամանակ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն օժտված են անգերազանցելի հոտառությամբ, որը նրանց հուշում է, թե ինչ կարելի է գնել, որ հետո շահավետ կերպով վաճառես։

Բացի դրանից, Երկվորյակների բախտը հաճախ բերում է արժեքավոր ինֆորմացիայի հարցում։ Լինելով շատ շփվող՝ այս մարդիկ հեշտությամբ են իմանում տեղեկություններ, որոնք հետո իրենց շատ են օգնում կյանքում։ Եղել են դեպքեր, երբ ժամանակին ձեռք բերված ինֆորմացիան փրկել է Երկվորյակների կյանքը։

Խեցգետին

Խեցգետինների բախտը բերում է լավ մարդկանց հարցում։ Մասամբ դա բացատրվում է Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բարի բնավորությամբ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են իրավիճակներ, երբ նրան կողմնակի օգնություն է անհրաժեշտ լինում, իսկ Խեցգետիններն այդ դեպքերում միշտ ստանում են այլ մարդկանց աջակցությունը։

Բացի դրանից, որպես կյանքի ընկեր՝ այս մարդիկ լավ զուգընկերներ են ընտրում իրենց համար, ովքեր չեն դավաճանում ու Խեցգետիններին սիրում են խելացնորության աստիճանի։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների բախտը բերում է նաև կուտակելու հարցում։ Մինչ ուրիշները փող են ծախսում ամեն հիմարության վրա, Խեցգետինները հերթական ներդրումն են անում բանկում։ Եվ թե ինչպես է նրանց հաջողվում գումար չվատնել, ոչ ոքի հայտնի չէ։

Առյուծ

Այս անձնավորությունները հաջողակ են հանգամանքների հարցում։ Նորին մեծություն Երջանիկ դիպվածը հաստատ ընկերություն է անում Առյուծի հետ, այլապես ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ նշանակալից իրադարձությունների բացարձակ մեծամասնությունն այդ մարդկանց մոտ տեղի է ունենում երջանիկ պատահականության արդյունքում։

Պարզապես հանգամանքները դասավորվում են այնպես, որ Առյուծն անսպասելիորեն ճիշտ պահին հայտնվում է ճիշտ տեղում, ինչի արդյունքում նրան հրավիրում են բարձր վարձատրվող աշխատանքի, տալիս են արժեքավոր տեղեկություններ կամ առաջարկում են ջրի գնով ձեռք բերել թանկարժեք իրեր։

Առյուծները ոչինչ չեն անում դրա համար, հաջողությունն ինքն է գալիս նրանց մոտ, և այլ կերպ, քան բախտը բերել, դա պարզապես չես բացատրի։ Ի դեպ, անկանխատեսելի հանգամանքները շատ հաճախ Առյուծներին փրկում են գլոբալ կորուստներից, իսկ երբեմն էլ օգնում են նրանց պահպանել կյանքը։

Կույս

Անկեղծ ասած՝ Կույսերի բախտն ավելի քիչ է բերում, քան Կենդանակերպի այլ նշանի ներկայացուցիչներինը։ Դրա համար այդ մարդիկ ստիպված են ամեն ինչի հասնել տքնաջան աշխատանքով։ Սակայն երբեմն նաև այս անձնավորություններին է ժպտում ճակատագիրը։ Օրինակ, Կույսերը կարող են գնել ինքնաթիռի վերջին 2 տոմսերը, օգտակար ծանոթություն հաստատել կամ նույնիսկ գանձ գտնել։

Ճիշտ է, նույնիսկ այդ դեպքում Կույսերը չեն հավատա, որ դա տեղի է ունեցել երջանիկ պատահականության արդյունքում։ Նրանք բոլորին կպատմեն, որ իր բախտը ոչ թե պարզապես բերել է, այլ դա իր տքնաջան աշխատանքի ու անհավանական համառության պտուղն է։ Ինչը բնորոշ է Կույսերին, որքան նրանք համառ են իրենց ձգտման մեջ, այնքան հաճախ են նրանց հետ տեղի ունենում հաճելի պատահականություններ, իսկ դա նշանակում է, որ այս մարդկանց խոսքերի մեջ ճշմարտության հատիկ կա։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular