ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիվանդը մահացել է «Հեպատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյան ներարկման պատճառով. Փաստինֆո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Վթարից տուժած տղամարդուն «Հեպատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն ներարկելու համար, ինչը հանգեցրել է նրա մահվան, բժիշկ-սերոլոգը չի ազատազրկվի. Դատարանը համաներում է կիրառել ու նրան ազատել պատժի կրումից։

Դեպքի տեղի է ունեցել Արարատի մարզում՝ Վայքի բժշկական կենտրոնում։

Այսպես՝ 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից ահազանգ է ստացվել Վայոց ձորի բնակիչ Վահե Մարգարյանի մահվան մասին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի ընթացքում պարզվել է, որ Վ.Մարգարյանին առաջին բուժօգնությունը ցուցաբերած «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում համապատասխան բուժաշխատողների կողմից անփույթ և ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորվել իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, որի հետեւանքով սխալ է որոշվել հիվանդի արյան խմբային պատկանելիությունը և փոխներարկվել անհամատեղելի արյուն, որի պատճառով վերջինս մահացել է։

N զորամասի աշխատակից Վ.Մարգարյանը, գտնվելով արձակուրդում, 2017թ. օգոստոսի 1-ին գնացել է ծիրանի այգում բերքահավաքի, որտեղ վթարի է ենթարկվել. անչափահասի կողմից տրակտորը սխալ վարելու հետեւանքով մնացել է տրակտորի կցորդի և ծառի մեջտեղում, սեղմվել։ Իրանի հատվածում ստացած մարմնական վնասվածքներով տղամարդն անմիջապես բուժօգնության է տեղափոխվել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ, որտեղ ենթարկվել է շտապ վիրահատության, ինչից հետո բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը որոշել է արյան փոխներարկում կատարել՝ նկատի ունենալով, որ նա մեծ քանակությամբ արյուն է կորցրել: Բուժքույրը տուժողից վերցրել է արյան նմուշ, որը ներարկչի մեջ փոխանցել է բժիշկ-սերոլոգին, իսկ վերջինս մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, որի հետևանքով սխալ է որոշել հիվանդի արյան խմբային պատկանելությունը՝ իրականում ABO իզոշճաբանական համակարգով դրական ռեզուսով B (երրորդ) խմբի փոխարեն, նշել է A (երկրորդ) խումբ դրական ռեզուսով, ինչի վերաբերյալ գրառում է կատարել լաբորատորիայի համապատասխան բլանկի վրա և այդ տեղեկությունը փոխանցել բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին, ով Վ.Մարգարյանի մտերիմներին հայտարարել է դրական ռեզուսով երկրորդ խմբի արյան անհրաժեշտության մասին: Վերջինիս եղբայրը և ընկերն արյան նմուշներ են հանձնել լաբորատորիա, որոնք ստուգվել են բժիշկ-սերոլոգի կողմից և փաստվել, որ երկու դոնորներն էլ ունեն դրական ռեզուսով երկրորդ կարգի արյուն։ Սակայն բժիշկը, չպահպանելով սահմանված կարգի պահանջները, չի ստուգել դոնորական արյան և Վահե Մարգարյանի արյան համատեղելիությունը, ու առանց համապատասխան հետազոտության համատեղելիության վերաբերյալ նշագրում է կատարել։

Բացի այդ, չի իրականացրել նաեւ փոխներարկման ենթակա արյան վարակային անվտանգության հետազոտություններ, որի արդյունքում սխալ տվյալներ է տրամադրել բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին։ Վերջինս էլ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 16-ի թիվ 1056-Ն որոշմամբ սահմանված փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի 13-րդ կետի համաձայն պարտավոր լինելով արյան հետազոտություն կատարել, չի կատարել անհրաժեշտ հետազոտությունը, ականջալուր չի եղել հիվանդի կնոջ պնդումներին, որ ամուսինն իրականում ունի դրական ռեզուսով 3-րդ խմբի արյուն, բուժքույր-անեսթեզիստին հանձնարարել է կատարել փոխներարկում, որի արդյունքում կաթիլային եղանակով հիվանդին փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն։ Շուրջ 130մլ փոխներարկելուց հետո վերջինիս մոտ նկատվել է անհամատեղելի արյան հետ կապված ռեակցիաներ՝ սկսվել է արյունամիզություն և ցնցումներ, ուստի փոխներարկումն անմիջապես դադարեցվել է: Նույն օրը երեկոյան Վ. Մարգարյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԿԿԶ հոսպիտալ, սակայն «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում անհամատեղելի արյան փոխներարկման հետևանքով նրա մոտ զարգացել է հեմոտրանսֆուզիոն շոկ, ինչը պոլիտրավմայի ֆոնի պայմաններում խորացրել է բազմաօրգանային անբավարարությունը և հանգեցրել հիվանդի մահվան։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին և բժիշկ-սերոլոգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 2018 թվականի հոկտեմբերին քրեական գործն ուղարկվել դատարան։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատաքննության փուլում՝ 2018 թվականի դեկտեմբերին դատարանը բավարարել բժիշկ-սերոլոգ պաշտպանի միջնորդությունը եւ նրա մասն անջատել առանձին վարույթ ու դատաքննությունն իրականացրել առանձին։ Նա ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ։ Արդյունքում՝ դատարանը հիմնավորված է համարել նրան առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով` բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով 2,5 տարի ժամկետով։ Միաժամանակ նրա նկատմամբ կիրառվել է համաներում՝ ազատելով որպես հիմնական պատիժ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկումից:

Բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասով դատաքննությունը դեռ շարունակվում է. Այս տարվա ընթացքում տեղի է ունեցել ընդամենը 5 դատական նիստ՝ փետրվարն 20-ին, մարտի 29-ին, մայիսի 7-ին, հունիսի 5-ին եւ հուլիսի 10-ին, իսկ հաջորդ նիստը նախատեսված է սեպտեմբերի 9-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular