Արզնիի այգեգործական ընկերությունում կրակը մոխրակույտի է վերածել 2 բնակելի վագոն-տնակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի և Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ փրկարարները պայքարում են Կոտայքի մարզի Արզնի գյուղի վարչական տարածքում գտնվող այգեգործական ընկերությունում առաջացած խոշոր կրակի տարածման դեմ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հրշեջները մեծ դժվարությամբ են կրակի դեմն առնում, քանի որ տարածքում չոր խոտն այնքան շատ է, որ վայրկյանների ընթացքում կրակը բռնկվում ու տարածվում է։ Կրակի են մատնվել նաև այգոգերծակական ընկերության տարբեր հատվածներում տեղադրված փայտե և երկաթե վագոն-տնակները։ Դրանք ամբողջովին վերածվել են մոխրակույտի։
Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով տուժածներ չկան։