ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻԵԴ-ը հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 25-ին հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի»  գործով արդարացի փոխհատուցման վճիռը:

Ինչպես տեղեկացնում է ՄԻԵԴ-ու Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության կայքէջը, 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Եվրոպական դատարանը կայացրել էր գործով ըստ էության վճիռ, որով արձանագրվել էին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ իրավական որոշակիության, դատարանի անկողմնակալության և կողմերի հավասարության երաշխիքների, ինչպես նաև Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով սահմանված՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի խախտումներ (գույքից զրկելը չի կատարվել տվյալ ժամանակահատվածում գործող «օրենքով նախատեսված պայմանների» համաձայն):

Գործի ըստ էության քննության փուլում ներկայացվել էր արդարացի փոխհատուցման  նախնական պահանջ 11 միլիոն 441 հազար 939 եվրոյի չափով, որից՝  1 միլիոն 48 հազար 97 եվրո՝ հասարակության և պետության կարիքների համար օտարված տան համար, 12 հազար եվրո՝  կրած ոչ նյութական վնասի դիմաց: Դիմումատուն նաև պահանջել էր իրեն վերադարձնել օտարված հողակտորը՝ նշելով, որ հակառակ դեպքում նա կպահանջի 10 միլիոն 381 հազար 842 եվրո, որը, ըստ դիմումատուի, հողակտորի ներկայիս շուկայական արժեքն է: Կառավարությունը պնդել էր, որ պահանջվող փոխհատուցման գումարի չափը չափազանց մեծ է, և ներկայացվել էին համապատասխան հիմնավորումներ: Կառավարությունը նաև նշել էր, որ 54 494 000 ՀՀ դրամի չափով գումար (մոտավորապես 117,743 եվրո) դիմումատուն արդեն ստացել է ներպետական մակարդակում անցկացված վարույթի ընթացքում:

Եվրոպական դատարանը հետաձգել էր արդարացի հատուցման հարցի քննությունը՝ կոչ անելով կողմերին համաձայնության գալ արդարացի փոխհատուցման պահանջի հարցի շուրջ:  2017 թ. հուլիսի 26-ին դիմումատուն ներկայացրել է արդարացի փոխհատուցման փոփոխված պահանջ՝ ընդհանուր առմամբ 5 միլիոն 231 հազար 651 եվրո:

Հուլիսի 25-ին հրապարակված վճռով Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կառավարության առարկությունները, նվազեցրել է դիմումատուի պահանջած 5 միլիոն 231 հազար 651 եվրո գումարի չափը և դիմումատուին շնորհել է 1 միլիոն 608 հազար եվրո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular