ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ առաքելական եկեղեցին այս տարի Վարդավառը տոնելու է հուլիսի 28-ին

ՄՇԱԿՈՒՅԹ

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը, որը Հայ առաքելական Եկեղեցու  տաղավար տոներից է, այս տարի նշվում է հուլիսի 28-ին: Սպասված տոնի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանի խոսքով՝  հուլիսի 27-ի երեկոյան ժամը 18:00-ից Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից Վարդավառի նախատոնական երթ է անցկացվելու: Նախատեսվում է մեծ տոնախմբություն, բեմականացում` որում ներկայացվելու է Նոյ նահապետի կերպարը, միմյանց վրա ջուր լցնելու, աղավնիներ բաց թողնելու տեսարաններ:

Հուլիսի 28-ին ժամը 13:00-ին բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվելու, որին հաջորդելու է ջրախաղերի անցկացումը գրեթե բոլոր եկեղեցիների բակերում:

Նա ընդգծեց, որ նույն օրը համայնքային խոշոր միջոցառում է անցկացվելու Վեդիում: «Իրականացվելու է տոնախմբություն, հյուրասիրություն, ջրախաղեր և այլ նախաձեռնություններ»,-նշեց Անդրեասյանն ու կարևորեց Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը, որը տեղի է ունենալու հուլիսի 28-ին:

Պայծառակերպության տոնով հաստատվել է այն ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծո որդին է: Տոնի թելադրանքն է՝ սիրել Աստծուն, հետևել նրա պատվիրաններին և իրականացնել Աստծո կամքը:

Ժողովրդի շրջանում տոնն առավել հայտնի է «Վարդավառ» անունով: Այն Հայաստանի առանձին բնակավայրերում ունի անվանման տարբեր ձևեր, որոնք հիմնականում պայմանավորված են հայոց ներէթնիկ խմբերի բարբառային առանձնահատկությամբ, ինչպես նաև տոնի գլխավոր ուխտավայրերի ու առավել տարածված բաղադրիչների գերակա անվանումներով: Ինչպես օրինակ՝ Վարթավառ (Արճակ),Վարդևոր (Լոռի, Ջավախք, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Պալլում, Պարլում կամ Պարլամօն (Քեսաբ):

Վարդավառը համընկնում էր դաշտերում հասունացած հացահատիկի հավաքին: Տոնի օրը գրեթե ամենուր հասկեր էին տանում եկեղեցի` խնդրելով, որ դաշտերը կարկուտից և մորեխից անվնաս մնան: Ցորենի հասկերից «խաչբուռ» էին պատրաստում: Դրանք լինում էին խաչաձև, ծառի ճյուղի, ծաղկեփնջի նման և այլն:

Եկեղեցու բեմը և Ս. Սեղանը զարդարում էին հազարավոր ծաղիկներով ու վարդի փնջերով: Մինչ եկեղեցում երգում էին «Խորհուրդ խորին», «Սուրբ, սուրբ», «Մարմին տերունական», դրսում երիտասարդները աղավնի էին թռցնում: Եթե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան:

Տոնի կարևոր պայմաններից է միմյանց վրա ջուր ցողելը: Հատկապես երիտասարդները, առուների եզրին կամ աղբյուրների մոտ հավաքվելով, ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր են ցողում միմյանց վրա:
Վարդավառը ցնծության, կերուխումի, երգ ու պարի տոն է` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular