ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


70 ջրի ուսապարկ կտրամադրվի հատուկ նշանակության հետախուզական խմբերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հատուկ նշանակության հետախուզական խմբերի համար պատվիրված ջրի ուսապարկերն արդեն Հայաստանում են: 

Այս մասին ասաց «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը:

«Նախնական հաշվարկներով հետախուզական մի խմբին հատկացնելու ենք մոտ 40, մյուսին՝ մոտ 30 ջրի ուսապարկ: Դրանք այս անգամ երկու տեսակի են լինելու՝ ժամկետայիններին կտրվի զինվորական համազգեստի նախշերով ջրի ուսապարկ, իսկ պայմանագրայինների համար գույները մի փոքր այլ են՝ իրենց աշխատանքային ռելիեֆներին համապատասխան»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ իրենք մշտապես առաջնորդվում են «Լավագույնը՝ մեր զինծառայողներին» կարգախոսով:

Նա շեշտեց, որ այս անգամ դրամահավաք, բանկային հաշվեհամարներ որպես այդպիսին չեն եղել: 

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի գրառում էի  արել, որ նմանատիպ գաղափար ունեմ, ինչին արձագանքած ընկերներիս շնորհիվ անհրաժեշտ գումարը հնարավոր եղավ հավաքել անգամ 1 օրից ավելի քիչ ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ հավաքվել էր 101  հազար դրամ, ինչպես նաև «Ջրի ուսապարկեր Թալիշի դիրքապահներին» ծրագրից խնայողություններ էին մնացել»,- ասաց «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահը:

Ինչպես նախորդ ծրագրում, այնպես էլ այս անգամ ջրի ուսապարկերը գնվել են Չինաստանից, որտեղից կրկին եղել են զեղչեր՝ այս անգամ մոտ 40 տոկոս: Ջրի ուսապարկերից յուրաքանչյուրն արժեցել է 6 ԱՄՆ դոլար:

«Ջրի ուսապարկերը մենք անձամբ ենք հանձնելու հետախուզական խմբերին, ուղղակի սպասում ենք Պաշտպանության բանակի թույլտվությանը: Վերադառնալուց հետո կսկսենք մյուս ծրագրի նախապատրաստական աշխատանքները»,- ասաց Դավիթ Թորոսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն ծրագրերն իրականացնելուց առաջ անպայման ուսումնասիրում է կարիքներն ու անհրաժեշտությունը:

«Անապատային հատվածներում, որտեղ ջրի խնդիրը մի փոքր շատ է, այս ուսապարկերի միջոցով այն որոշ չափով լուծվում է»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular