ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր iPhone 7 -ի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Օրեր առաջ հանրության դատին հանձնվեցին երկար սպասված iPhone 7 և 7 Plusսմարթֆոնները։

Apple ընկերությունը հնարավորինս տպավորիչ ներկայացրեց իր արտադրանքը։ Բնականաբար, շատ մարդիկ ինչ-որ չափով հիասթափվեցին, քանի որ նրանք սպասում էին ապագայի տեխնոլոգիա հիշեցնող սմարթֆոն։ Սակայն արդյոք նոր iPhone-ը չի արդարացնում մեր բոլորիս սպասելիքները։

Այս հարցին պատասխանելու համար BlogNews-ը ուսումնասիրություն է կատարել՝ պարզելու, թե ինչպիսին է իրականում նոր iPhone-ը։

Ձեզ ենք ներկայացնում Apple-ի ամենաառաջադեմ սմարթֆոնի բոլոր առանձնահատկությունները, իսկ մնացածը Դուք որոշեք Ձեզ համար։

Ինչ վերաբերում է չափսին և հարմարավետությանը, նոր iPhone 7-ը գրեթե չի տարբերվում նախորդ երկու մոդելներից։ Չնայած դրան՝ նույն չափսերի սմարթֆոնի մեջ Apple-ը կարողացել է տեղավորել մի շարք չափազանց հետաքրքիր թարմացումներ, որոնք անպայման կհետաքրքրեն Ձեզ։

iPhone-ի էկրանի միակ կոճակը էլ չկա։ Դրան փոխարինում է սենսորային կոճակ, որը հագեցված է Apple-ի նորարարական 3D touch համակարգով։ Բացի այդ՝ այն ունի նաև «Haptic» համակարգ, որը անցյալում ունեին միայն Apple-ի սմարթ-ժամացույցները։

Նոր iPhone-ը ջրադիմացկուն է։ Սակայն դա չի նշանակում, որ այն ջրակայուն է։ Կարճ ասած, այն չի վնասվի կարճ ժամանակով ջրի տակ մնալու պատճառով, սակայն մենք խորհուրդ չենք տալիս լողալ նոր iPhone-ի հետ։

Այն նոր տեսախցիկ ունի։ iPhone 7-ը ունի նոր՝ 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ, որը հագեցված է մի շարք առաջադեմ տեխնոլոգիական առաձնահատկություններով։ Դրանցից առավել նշանակալիցն այն է, որ տեսախցիկն ինքնուրույն կայունացնում է լուսանկարը։ Իսկ ահա iPhone 7 Plus մոդելը ունի ոչ թե մեկ, այլ երկու տեսախցիկ։ Երկու տեսախցիկի օգնությամբ Դուք կկարողանաք լուսանկարչական ոլորտում նոր մակարդակի հասնել։ Նկարների որակը նկատելիորեն բարելավված է։ Դիմացի տեսախցիկը նույնպես կատարելագործված է երկու մոդելներում էլ՝ նախկին 5-ի փոխարեն 7 մեգապիքսել հզորությամբ։

Զարմանալի է, բայց Ձեր iPhone-ն արդեն ստերեո համակարգ ունի։ Ձայնը ավելի քան 2 անգամ ավելի բարձր է, քան նախորդ մոդելինը։ Բացի այդ՝ բարելավված է հնչողության որակը։

Ավելի երկար աշխատունակություն։ Apple ընկերությունը, բնականաբար, չի մանրամասնում, թե ինչպես են գործում նոր մարտկոցները, սակայն երաշխավորում է առնվազն երկու ժամ հավելյալ օգտագործում՝ համեմատած նախորդ մոդելի հետ։


Իսկ այժմ ամենահետաքրքիրը։ Նոր iPhone-ը ականջակալների համար նախատեսված պորտ չունի։ Ականջակալները օգտագործելու համար Դուք պետք է այն միացնեք վերալիցքավորման պորտը։ Apple-ը հատուկ անցման լար է ներառել յուրաքանչյուր սմարթֆոնի համար։ Սակայն կան նաև նոր AirPod տեսակի ականջակալներ, որոնք անլար միացում ունեն։ Նրանք բավականին լավ հնչողություն ունեն, բայց դրանք կորցնելը չափազանց հեշտ է։

Նոր iPhone-ն ունի ավելի արագ պրոցեսոր՝ A10 Fusion։ Սա 64 bit, քառակի միջուկով պրոցեսոր է, որը 40% -ով ավելի արագ է, քան նախորդ A9 պրոցեսորը։ Միջուկներից երկուսը բարձր գործունեություն ունեն, իսկ մյուս երկուսը՝ բարձր արդյունավետություն, ինչի շնորհիվ այն ավելի քիչ էներգիա է օգտագործում, քան նախորդ A9 պրոցեսորը, իսկ գրաֆիկական առաջընթացը ֆանտաստիկ է. դա ուղղակի տեսնել է պետք։

Նոր iPhone-ը մեծացված հիշողությամբ է լինելու՝ 32, 128, 256 GB: Լինելու է նաև նոր գույն՝ ջեթ սև, որը հասանելի է միայն 128GB և 256GB մոդելների համար։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր iPhone-ների մասին, իսկ արժե այն ձեռք բերել, թե ոչ, որոշե՛ք ինքներդ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular