ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քշի վրեքները». մայր արջն ու քոթոթները սարսափահար փախչում են իրենց հետապնդող մեքենայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում շարունակվում են արձանագրվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքեր։ Այսօր՝ հուլիսի 24-ին հրապարակվել է տեսանյութ, որն ըստ աղբյուրի նկարահանվել է Վայոց ձորի մարզում։ Տեսանյութում ճանապարհով քայլող 3 արջերը վախեցած փախչում են իրենց հետապնդող մեքենայից, իսկ մեկ այլ մեքենա քիչ է մնում կենդանիներին վրաերթի ենթարկի։ 

Տեսանյութում երևացող կենդանիները հավանաբար Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից Վայոց ձորի մարզում բնություն վերադարձված արջն ու երկու ձագերն են։ Կենդանիները բնություն են վերադարձվել Արջերի փրկության ծրագրի շրջանակներում՝ երկարատև վերականգնողական թերապիա անցնելուց հետո։ 

Այն, որ դեպքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորում է, վկայում է նաև գործող անձանց խոսակցությունը։ «Քշի վրեքները»,- ասում է նրանցից մեկը, իսկ մայր արջն ու երկու քոթոթները շարունակում են սարսափահար փախչել իրենց հետևող ավտոմեքենայից։ Քիչ անց հայտնվում է նաև երկրորդ մեքենան, որը գրեթե հարվածում է կենդանիներին։ 

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: 

Հիշեցնենք, որ վերջերս Արենի համայնքում արջը մտել  էր բնակավայր և վնաս էր հասցրել գյուղացիներին, սակայն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հերքեց տեղեկատվությունն այն մասին, որ դա բնություն վերադարձված արջերն են՝ հիմնվելով GPS տվյալների վար, որոնք վերահսկում են կենդանիների տեղաշարժը։ 

Գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: 

Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular