ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքան արժեն Հայաստանում ամենամեծ ժողովրդականություն վայելող պլաստիկ վիրահատությունները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Պլաստիկ ինչպիսի վիրահատություններ են առավել մեծ ժողովրդականություն վայելում Հայաստանում եւ որքան արժեն դրանք: Արդյոք դրանք մատչելի են երկրի միջին վիճակագրական քաղաքացիների համար: Այդ հարցերը պարզելուն մեզ օգնել է վիրաբույժ Աննա Բաբայանը:

1. Քթի վիրահատություն

Քթի վիրահատությունն արդեն երկար տարիներ Հայաստանում առաջին տեղն է զբաղեցնում եւ հավասարապես ժողովրդական է եւ կանանց, եւ տղամարդկանց շրջանում: Ավելին, շատ մարդիկ այլ երկրներից Հայաստան են գալիս հանուն ռինոպլաստիկայի: Նման վիրահատությունների գներն այստեղ սկսվում են 350 000 դրամից մինչեւ մոտավորապես 850 000 դրամ:

2. Սիլիկոնային իմպլանտներ

Ժողովրդականության առումով երկրորդ տեղում, նշել է մասնագետը, սիլիկոնային իմպլանտների օգտագործման միջոցով կրծքի մեծացման վիրահատություններն են: Անցյալում շառ կանայք վախենում էին նման վիրահատություններ կատարել` մտածելով, թե իմպլանտը մեծացնում է կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Սակայն այսօր շատերն արդեն գիտեն, որ դա այդպես չէ եւ անհրաժեշտության դեպքում մեծացնում են կուրծքը: Հայաստանում կրծքի մեծացման գները սկսվում են 650 000 դրամից եւ ներառում են ոչ միայն վիրահատության գինը, այլեւ հենց սիլիկոնային իմպլանտների:

3. Ներարկումային պրոցեդուրաներ

Հայաստանում ժողովրդականության առումով երրորդ տեղում շուրթերի ձեւի շտկման եւ կնճիռների հեռացման պրոցեդուրաներն են: Բոտոքսի օգտագործմամբ պրոցեդուրաների գինը սկսվում է 45 000 դրամից, իսկ շուրթերի շտկումը առնվազն 150 000 դրամ կարժենա. գինը կախված կլինի նրանից, թե պրոցեդուրայի ընթացքում ինչ նյութեր կօգտագործվեն. որակյալ նյութերը, ինչպես եւ պետք էր սպասել, ավելի թանկ արժեն:

4. Փորի պլաստիկա

Փորի պլաստիկա այսօր անում են ինչպես ծննդաբերած կանայք, որոնք ցանկանում են վերադարձնել նախկին մարմնաձեւերը եւ ազատվել փորի ավելորդ ճարպից, այնպես էլ տղամարդիկ, որոնք հույս ունեն վիրահատության օգնությամբ փորի ուրվագծերն ավելի գրավիչ դարձնել: Նման վիրահատությունների գները, մասնագետի խոսքով, սկսվում են 450-500 000 դրամից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular