ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանապահ Կոթին ընդգրկվել է էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական սահմանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Կոթի գյուղը ժամանակ առ ժամանակ ենթարկվել է հակառակորդի ռմբակոծությանը: Դրանից տուժել են ոչ միայն մասնավոր տներ, այլեւ մշակույթի տունը: Կրակահերթի հետեւանքների լուռ վկան են դարձել նաեւ համայնքապետարանի պատերը: Գյուղի վարչական տարածքի ղեկավարը՝ Ֆելիքս Մելիքյանը, հավաքել ու պահել է տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակված փամփուշտներ եւ արկի բեկորներ: Այդ թվում՝ 2018թ.-ի սեպտեմբերին արձակվածներից, որի ընթացքում վիրավորվել էր համագյուղացիներից մեկը: «Հավաքված փաստերը» չեն թուլացրել գյուղում ապրելու եւ այն շենացնելու՝ կոթեցիների նպատակը: Նրանց անվտանգության ապահովման համար, սակայն, առաջնահերթ խնդիր է հատկապես գիշերային ժամերին՝ փողոցների լուսավորության ապահովումը: Գյուղում այն մասնակի լուծվել է տարբեր կառույցների աջակցությամբ, բայց բավարար չէ՝ խնդիրը լուծված համարելու համար:

«Կոթին հարեւան երկրի հետ մոտ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունի: Կա փողոցային լուսավորության եւ լիարժեք անվտանգության ապահովման խնդիր: Հակառակորդը ցանկության դեպքում կարող է գյուղը թիրախավորել ավելի հարմար՝ ցերեկային լուսավորության ժամերին: Առավել եւս, բնակիչների ավելի ակտիվ շարժի ժամանակահատվածում: Լուսավորված փողոցը ուղերձ է հակառակորդին, որ մենք այստեղ ենք, գյուղը շնչում է, կա: Մյուս կողմից դա կարեւոր է նաեւ անվտանգության տեսանկյունից. սահմանամերձ գյուղերում գիշերային ժամերին, փողոցի մթության մեջ որեւէ շարժ, երբ տեսանելի չէ, կասկածի տեղիք է տալիս: Նման խնդիրը լուծել համայնքի համեստ բյուջեի միջոցներով՝ հնարավոր չէ»,-ասել է վարչական տարածքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը:

Կոթին հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում:

«Մենք այս տարի շարունակում ենք այն, ինչ նախաձեռնել ենք տարիներ առաջ. սոցիալական ներդրումների փաթեթի իրականացումը: Այս տարի ուշադրությունը մեծ է լինելու հեռավոր գյուղերում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Լինելու են նաեւ այլ ծրագրեր, սակայն ծրագրերի գերակշիռ մասն ուղղված է լինելու հատկապես սահմանի գյուղերին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կոթիում կկառուցվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Նախատեսվում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն ապահովող LED համակարգով լուսավորել գյուղի հյուսիսային թաղամասերից մեկն ամբողջությամբ՝ շուրջ 1550 մ երկարությամբ ճանապարհ: ժամանակակից ենթակառուցվածքի զարգացումը կլուծի երեկոյան ժամերին անվտանգ երթեւեկելու եւ քայլելու խնդիրը: Կարեւոր ձեռքբերումներից կլինի նաեւ ֆինանսական ռեսուրսների խնայողությունը. ներդրվող համակարգը համարվում է լուսավորման ամենաէներգախնայող միջոցն աշխարհում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular