ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան (լուսանկարներ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Ազգային ժողովը հուլիսի 22-ին, ԱՀ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, գումարել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Արտահերթ նստաշրջանը գումարվել է ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապեր բաժնից, Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանը ներկայացնելով Ընտրական օրենսգիրքը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, նշել է, որ առաջին ընթերցմամբ օրենքն ընդունելուց հետո ԱԺ խմբակցությունների և մեկ պատգամավորի կողմից ստացել են երեք տասնյակից ավել առաջարկություններ: Երկու տասնյակից ավել առաջարկություն էլ արվել է հեղինակի կողմից:

Նախարարն անդրադարձել է ներկայացված առաջարկներին՝ կարևորելով հատկապես ընտրողների ցուցակների հրապարակմանը, համամասնական ցուցակների կազմմանը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելմանը և հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար ընտրական իրավունքի դյուրացմանը վերաբերող կետերը:

Գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը լսելուց հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Արթուր Թովմասյանը, Էդվարդ Աղաբեկյանը և Աշոտ Ղուլյանը:

Եզրափակիչ ելույթում Արարատ Դանիելյանն անդրադարձել է մտքերի փոխանակության ընթացքում հնչած մտահոգություններին և առաջարկություններին: 26 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենսգիրքն ընդունվել է:

Արարատ Դանիելյանն այնուհետև ներկայացրել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո օրինագծի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել «Դաշնակցություն» խմբակցությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը 26 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է  օրենքը:

ԱԺ քննարկմանը ներկայացնելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը՝ կից նախագծերով՝ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, նշել է, որ առաջին ընթերցումից հետո որևէ առաջարկություն չի եղել:

ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ խորհրդարանը 25 կողմ ձայնով  ընդունել է օրենքը:

Փակելով նստաշրջանը՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին ու կառավարության ներկայացուցիչներին արդյունավետ աշխատանքի համար և հայտարարել, որ վաղվանից խորհրդարանի պատգամավորների ու աշխատակազմի համար սկսվում է օրենքով սահմանված արձակուրդային շրջանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular