Միլներն ու Վան Դեյքը՝ «Սեւիլիայի» խաղացողի «կեղտոտ» խախտման մասին
ՍՊՈՐՏՉեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլներն ու պաշտպան Վիրջիլ վան Դեյքը քննադատել են իսպանական «Սեւիլիայի» պաշտպան Ժորիս Նյանյոնին, որն անգլիական թիմի ընկերական խաղում հարվածել էր «Լիվերպուլի» 18-ամյա խաղացող Յասեր Լարուկիի ոտքին եւ կարմիր քարտ ստացել։
«Խայտառակ դրվագ էր։ Սա ընդամենն ընկերական խաղ էր։ Այսպիսի հանդիպումներում սովորաբար կոպիտ խաղ չի լինում։ Այսպիսի դրվագներից հիասթափվում ես։ Սա պարզապես խայտառակություն է»,- Միլների խոսքը մեջբերում է Goal.com-ը։
«Կողքից տեսա դրվագը, անառողջ տպավորություն թողեց։ Սա բնութագրում է Նյանյոնին։ Հույս ունեմ, որ Յասեր հետ ամեն ինչ կարգին է։ Նա հրաշալի է խաղում այս տարի։ Ընկերական հանդիպումներում ֆուտբոլիստների նպատակը մարզավիճակ հավաքելն է, ոչ թե մրցակիցների ոտքերին հարվածելը»,- ասել է Վան Դեյքը։
Ընկերական հանդիպում
«Լիվերպուլ» - «Սեւիլիա»՝ 1։2 (տեսանյութ)
Դիվոկ Օրիգի, 44 – Նոլիտո, 37, Ալեխանդրո Պոսո, 90
Հեռացում՝ Ժորիս Նյանյոն («Սեւիլիա»), 76