ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թիկնազոր, քրեական տարրեր, ոստիկաններ. ո՞վ պետք է պատասխան տա .«Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի քննության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ հերթական հաղորդագրությունն է տարածել, որում վիճակագրական տվյալներ են ներկայացված: Մասնավորապես նշվում է, որ եւս մեկ հոգու` Ա.Կ.-ին, մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Ըստ ՀՔԾ-ի՝ Սարի թաղի դեպքերի հետ կապված 6 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Իսկ ովքեր են այդ մեղադրյալները, նրանցից ում են կալանավորել, ՀՔԾ-ն շարունակում է գաղտնի պահել:

Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից փորձեց պարզել՝ կարո՞ղ է արդյոք օմբուդսմենը երաշխավորել, որ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը, քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանի վարորդ Տիգրան Մելոյանը եւ մյուս թիկնապահ հիշեցնող կերպարներն ու քրեական տարրերը կպատժվեն:

«Հիմա քննություն է ընթանում, եւ այդ հարցերին քննությունը պետք է պատասխանի: Այն, որ կար անհանգստություն, որ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ էին կամ տարբեր, բռնության գործադրման հարցերում ոստիկաններ էին ներգրաված եղել, այդ տեղեկությունները մենք էլ ունենք եւ դրա համար մենք էլ ենք ուղարկել քրեական հետապնդման մարմիններին: Ինչ վերաբերում է պատժվելու են, թե չէ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քննության ընթացքում պետք է պատասխանը ստանանք»,- պատասխանեց Թաթոյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular