ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շախմատային փառատոն խորհրդարանի այգում

ՍՊՈՐՏ
 

Հուլիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի այգում կազմակերպվել է «Շախմատային  ծիծեռնակներ» փառատոնը՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան: Շախմատի միջազգային օրը տոնում են 1966 թվականից։ Տոնի ստեղծման գաղափարը հղացել է Շախմատի միջազգային ֆեդերացիան, (ՖԻԴԵ) որը հիմնադրվել է 1924 թվականի հուլիսի 20-ին՝ Փարիզում։ Ըստ ՖԻԴԵ-ի որոշ տվյալների՝ աշխարհում հաշվառվում  է 605 միլիոն մեծահասակ, որոնք անընդհատ շախմատ են խաղում:
Խորհրդարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ավելի քան 120 շախմատասեր երեխաներ ու պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից ու Սփյուռքից:
Շախմատային փառատոնին ներկա է եղել և խաղերի ընթացքին հետևել Սկանդինավյան երկրների շախմատի ֆեդերացիայի նախագահ Վիբեկե Էկելանդ Բրոննը:
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը կարևորել է Շախմատի միջազգային օրվա շրջանակում Ազգային ժողովի կողմից կազմակերպված միջոցառումը՝ նշելով, որ այն նպատակ ունի նպաստելու Հայաստանում շախմատի առավել տարածմանն ու զարգացմանը:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նման միջոցառումները շարունակական են լինելու, և խորհրդարանը տարատեսակ մրցաշարերի միջոցով խրախուսելու է սպորտի տարածումը:
Մրցաշարն անցկացվել է 7 տուրով. յուրաքանչյուր պարտիայի համար տրվել է 10 րոպե ժամանակ:
Խորհրդարանի գեղատեսիլ այգում մի քանի ժամ շարունակ ընթացել է աշխարհի ինտելեկտուալ խաղի սիրահարների մրցապայքարը, որի արդյունքում մթնշաղին առաջին երեք տեղերն համապատասխանաբար զբաղեցրել են պատանի շախմատիստներ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ առաջին տեղ, Ռոբերտ Մուրադյանը՝ երկրորդ տեղը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Բենիկ Ագասարովը:
Մրցաշարի հաղթողներին շնորհավորել և մրցանակներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Փառատոնը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար շնորհակալագրերի են արժանացել մրցավարներ Տիգրան Գասպարյանը, Գևորգ Մուրադյանը և Վահագն Խաչատրյանը:
«Շախմատային ծիծեռնակներ» մրցաշարի կազմակերպմանն աջակցելու համար ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից շնորհակալագիր է ստացել նաև Երևանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Նորայր Քալանթարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular