ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լավագույն» ավանդույթները շարունակվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի հետ հանրությունը մեծ հույսեր էր կապում, այն պարզ պատճառով, որ թվում էր՝ հեղափոխությունը հասել է նաև այս կառույց և արդյունքում սպառողների իրավունքը ավելի պաշտպանված է լինելու, քան Հին Հայաստանում: Սակայն Գևորգյանի նշանակումից ի վեր այս կառույցի անունը մենք գրեթե չենք լսել, մինչդեռ ՏՄՊՊՀ նորաթուխ նախագահը հանրությանը մի շարք խոստումներ էր շռայլել, օրինակ՝ ուսումնասիրել բենզինի, ավիատոմսերի շուկան: Թե՛ բենզինի, թե՛ ավիատոմսերի շուկայի մասով մինչ օրս չկա որևէ վերլուծություն, որից ՀՀ հպարտ քաղաքացիները կհասկանան՝ որն է օրինակ՝ Երևան-Թբիլիսի ավիատոմսերի թանկացման պատճառը: Երևան-Կրասնոդար չվերթը հոկտեմբեր-սեպտեմբեր ամիսների համեմատ մոտ 10 հազար դրամի չափով թանկացել է: Ավելին՝ այս օրերին նույնպես նշված չվերթի գները տատանվում են, օրինակ՝ այն հիմա արժե 77 հազար 474 դրամ, մինչդեռ նախօրեին այն կազմել է 79 հազար դրամ: Օրինակ՝ ավելի քան 20 հազար դրամով բարձրացել են ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Հարավային Ամերիկա տոմսերը: Գեղամ Գևորգյանը և իր կառույցը գիտե՞ն վերոնշյալ թանկացումների պատճառները, ուսումնասիրե՞լ են: Ուսումնասիրե՞լ են դիզվառելիքի շուրջ 30 դրամով թանկանալու պատճառները: Ինչպես երևում է, ոչ, քանի որ գնաճը շարունակվում է, իսկ այս կառույցը շարունակում է դեկորատիվ բնույթ կրել»:

Գևորգյանը Արտակ Շաբոյանի արժանի հետնորդն է, ով նախընտրում է չնկատել մոնոպոլիստներին, գերիշխող դիրք զբաղեցնողներին: Ընդ որում, ՏՆՊՊՀ երկու նորաթուխ անդամները Գևորգյանի հետ այս առումով նույն ալիքի վրա են: Բանն այն է, որ մասնագիտությամբ տնտեսագետ, ՍԱՊԾ պետի տեղակալ Ճաղարյանը 2009-2016 թվականներին ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտում պարենային, դեղորայքով և բժշկական սարքավորումներով ապահովման բաժնի պետն է եղել։ Տավարի մսի փոխարեն բանակին գոմեշի միս մատակարարելու հետ կապված քրեական գործը հարուցվեց 2012 թվականի հունիսին՝ Ճաղարյանի պաշտոնավարման ժամանակ։ Արդյո՞ք դա որևէ մեկի մոտ մտահոգություն չի առաջացրել: Ինչ վերաբերվում է ՊԵԿ ներքին աուդիտի վարչության նախկին աշխատակից Կարեն Սեդրակյանին, ով ՏՄՊՊՀ ընտրված երկրորդ անդամն է, ապա նրա վերջին պաշտոնը եղել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Սեդրակյանը ևս որոշ առնչություն ունի բիզնես-աշխարհին. նա դուռ-պատուհան արտադրող «Պրոֆ ալ» ընկերության ղեկավար Արթուր Սահակյանի փեսան է։ Ինչպե՞ս կարող են բիզնես շահեր ունեցող անձինք օբյեկտիվորեն պաշտպանել սպառողների շահերը, ապահովել տնտեսության մեջ մրցակցային բաղադրիչը, եթե իրենք հանդիսանում են պոտենցիալ շահառու կողմերից մեկը…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular