«Նոա»-ն նոր համալրումներ ունի
ՍՊՈՐՏԵրևանի «Նոա» ՖԱ–ն պայմանագիր է կնքել երկու ֆուտբոլիստների հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
23–ամյա հարձակվող Մաքսիմ Մայրովիչը հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի «Կուբան» ակումբում՝ նորամուտի խաղում գոլ խփելով Մոսկվայի «Սպարտակ»–ի դարպասը։ 2013թ. Ռուսասանի Մ–17 հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Մաքսիմ Մայրովիչի վերջին ակումբը եղել է «Կամազ»-ը։
21–ամյա կիսապաշպան Սերգեյ Միխայլովը մինչ «Նոա» տեղափոխվելը հանդես է եկել Վոլգոգրադի «Ռոտոր 2» ակուբում։
Պայմանագրերը կնքվել են երկու տարի ժամկետով։