ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրջակա միջավայրին հասցվել է 3 մլն դրամից ավելի վնաս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հունիսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 57 դեպք, 14 դեպքով հաշվարկվել է 3.866.550 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 24 դեպքով նշանակվել է 2.590.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Այս մասին տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 26 դեպք, որից 11-ով հաշվարկվել է 3.792.850 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 13-ով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 2 գործի քննությունն ընթացքի մեջ է։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (18 հաճարենի, 5 բոխի) հաշվարկվել է 2.404.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

Նախկինում արձանագրված՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 տխլենի) հաշվարկվել է 33.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։  

Փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (14.2 խմ թափուկ վառելափայտ, 3.9 խմ վառելափայտ) հաշվարկվել է 396.100 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ վառելափայտ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Արմավիր՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով գործի քննությունն ընթացքի մեջ է։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (6 սոճենի) հաշվարկվել է 462.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թեղի, 2 հացենի) հաշվարկվել է 460.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

Կոտայք՝ արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք (անտառային հողերի  առանց թույլտվության օգտագործում)։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 14 դեպք, որից 3-ով հաշվարկվել է 73.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 գործի քննություն ընթացքի մեջ է։

Արագածոտն՝ քաղաքացու կողմից գտնված գառնանգղ տեսակի թռչունը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման» հիմնադրամ: Հետազոտություններ իրականացնելուց հետո թռչունը բաց է թողնվել վայրի բնություն:

Վայոց ձոր` ապօրինի ձկնորսության 1 դեպքով (առգրավված 11 հատ՝ 2.2 կգ կողակ տեսակի ձուկը և 1 ձկնորսական ցանցը ոչնչացվել են հորման և այրման եղանակով) հաշվարկվել է 2.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Նախկինում արձանագրված՝ ապօրինի ձկնորսության 2 դեպքով հաշվարկվել է 71.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Գեղարքունիք՝ արձանագրված 10 դեպքով հայտնաբերվել է ձկնորսական ցանցեր և խեցգետնի որսամիջոցներ։ Գործերի քննությունն ընթացքի մեջ են։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 6 դեպք, որից 5-ով նշանակվել է 430.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կոտայք՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքով նշանակվել է 30.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ջրառ իրականացնելու 2 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Լոռի՝ 1 դեպքով իրականացված զննման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։

Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Իրականացվել է թվով 5 ստուգում, որից 3-ի արդյունքում նշանակվել է 700.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 1 ստուգման արդյունքում խախտում չի հայտնաբերվել, 1-ը երկարացվել է համապատասխան հիմքով։

Արմավիր՝ «Գամֆիշ» ՍՊԸ-ում արձանագրված իրավախախտման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Արագածոտն՝ «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ-ում արձանագրված իրավախախտման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Արարատ՝ «Էկո ֆիշ Թրեյդ» ՍՊԸ-ում արձանագրված իրավախախտման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրված իրավախախտման 3 դեպքի գործերի քննությւնն ընթացքի մեջ է։ Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 3 դեպքով նշանակվել է 310.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է  1.915.500  ՀՀ դրամ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular