ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, հարցազրույց է տվել ռուսական РБК-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Նարեկ Կարապետյանը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդին, ռուսական РБК-ին մեկնաբանություններ է տվել ձեռներեց Վահե Պառազյանից գումար շորթելու և նրան ծեծի ենթարկելու մեղադրանքի վերաբերյալ: «Պառազյանը պնդում է, թե ես իմ թիկնապահների հետ միասին ծեծել եմ նրան: Սկսենք նրանից, որ ես թիկնապահներ չունեմ»,-հայտնել է Կարապետյանը: Նրա խոսքերով՝ մինչ այս դեպքը նրանք ծանոթ չեն եղել, և ձեռներեցը չի ժխտում այդ հանգամանքը:

 «Իմ ընկեր Տիգրան Ասլանյանը կենցաղային բնույթի վեճ է ունեցել Պառազյանի հետ, ես փորձել եմ նրանց հաշտեցնել: Ինչ-որ պահի ես հասկացա, որ մասնակցում եմ ինչ-որ նախապատրաստած սցենարի և պարզապես հեռացա»,-հայտնել է Կարապետյանը և ավելացրել, որ տեսահսկող տեսախցիկների ձայնագրությունները կարող են հաստատել, որ ինքը ծեծի պահին դեպքի վայրում չի եղել:

«Ես չեմ հասկանում, թե հետաքննությունը ինչպես կարող է քրեական գործ հարուցել՝ հիմնվելով միայն Պառազյանի խոսքերի վրա, ով նույնիսկ ծեծի հետքեր չի ունեցել», նշել է նա: Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանի խոսքերով՝ Պառազյանը միտումնավոր զրպարտում է իր պաշտպանյալին: «Նրան չեն ծեծել և առավել ևս՝ գումար չեն պահանջել: Բժշկական փորձաքննության արդյունքներով նրա մոտ հայտնաբերվել է մի քանի քերծվածք և փոքր վնասվածք: Դա պատճառ չի հանդիսացել գործ հարուցելու համար: Նարեկի մեղքը հաստատող ոչ մի փաստ չկա», հայտնել է նա РБК-ին: Փաստաբանը ավելացրել է, որ իր պաշտպանյալին շորթման մեջ մեղադրող Պառազյանի դեմ նույնպես նմանատիպ քրեական գործ է հարուցված Ռուսաստանում. «Նա փորձում է ցանկացած ձևով փախչել պատասխանատվությունից և 2015 թվականաին իր կողմից կատարած հանցագործության համար ստանալ նվազագույն պատիժ»:

Հայաստանի Քննչական կոմիտեն հուլիսի 16-ին հաղորդել է, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հարուցվել է գործ առանձնապես խոշոր չափերի շորթման վերաբերյալ: Գերատեսչությունում հստակեցրին, որ նա և ևս մեկ գործող անձ  մեղադրվում են ծեծի ենթարկելու և շորթման մեջ: Երկու տղաներն էլ տվել են ստորագրություն չհեռանալու մասին: Վահե Պառազյանը հուլիսի 4-ին դիմել է ոստիկանություն: Ձեռներեցը բողոքել է, որ Կարապետյանը մի քանի թիկնապահների հետ ծեծի է ենթարկել նրան և պահանջել 10 միլիոն եվրո:

Ինչպես ավելի վաղ նշել է Armenia Today հարթակը, ձեռներեցի հայրը՝ Աշոտ Պառազյանը, ներգրավված է եղել անօրինական սխեմաներում. 2016թ. նա աշխատել է «Տաշիր» ընկերությունների խմբում, որտեղից ենթակապալառու ընկերության հետ աշխատելու ընթացքում մեծ գումարի կոռուպցիոն սխեմաներ մշակելու պատճառով հեռացվել է: Փաստաբան Օլեգ Կորեննոյը հայտնել է, որ նույն տարում իրեն է դիմել գործարար Գարիկ Մարգարյանը: Նա հաստատել է, որ մեկ տարի առաջ Վահե Պառազյանը կազմակերպել է իր առևանգումը, ենթակաների հետ ծեծի է ենթարկել իրեն և դրամ է շորթել: Մարգարյանը Կալուգայում Պառազյանի հոր հետ բիզնես է ունեցել, սակայն ինչ-որ պահի նրանց միջև կոնֆլիկտ է ծագել: Ըստ ռուսական Forbes-ի՝ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային սանդղակում 2018թ. զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվում է 3.7 միլիարդ ԱՄՆ դոլար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular