ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պայքարի արդյունքում ինսուլտ եմ ստացել և ինֆարկտ, իսկ քաղաքապետը թագավոր է, ինչ ուզում, անում է». Վանաձորի բնակիչը մնացել է փողոցում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վանաձոր քաղաքի բնակիչ Մարտին Օհանյանը ընտանիքի երկու անդամների հետ մնացել է դրսում. քաղաքապետ Սամվել Դարբինյանը վաճառել է այն տարածքը, որտեղ սեփականության իրավունքի բացակայությամբ, սակայն 1993-ից ի վեր ապրել է Օհանյանների ընտանիքը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարտին Օհանյանը:

«Սամվել Դարբինյանը 2003-ին վաճառել է այն տարածքը, որտեղ 1993-ից ի վեր բնակվել ենք մենք: Ընդ որում, վաճառել է առանց տեղեկացնելու: 2004-ին գնացել եմ տարածքի հարցով, մեկ էլ պարզվել է, որ այն մեկ տարի առաջ եղել է վաճառված: Այդ պահից սկսած պայքարել եմ, պայքարել եմ և այդ պայքարի արդյունքում ստացել եմ մի հատ ինսուլտ, մի հատ էլ ինֆարկտ: Մեր քաղաքապետը թագավոր է, ինչ ուզում անում է»,-ասաց Օհանյանը:

Նա նաև հայտնեց, որ սեպտեմբերի 6-ից հացադուլ է հայտարարել, կանգնած է քաղաքապետարանի մոտ, սակայն քաղաքապետը հայտնել է, թե տեղյակ չէ, որ հացադուլ հայտարարած քաղաքացի կա:

«Ես դատարան չեմ դիմել, ցանկանում եմ, որ մարդավարի լուծվի այս հարցերը, սակայն մեր քաղաքապետն արքա է, ինչ ուզում անում է: Բոլոր տնակային ավանները վաճառել է, երևի միակն է մնացել, բոլորին հանեցին տներից։ Սեփական դատավոր, դատախազ, ինչ ասես ունի»,-ասաց Օհանյանն ու հավելեց, որ ընտրություններից հետո էլ քաղաքապետը կգնա Հավայան կղզիներ հանգստանալու, իսկ ինքը մնացել է դրսում ուսանող որդու և կնոջ հետ:

Մարտուն Օհանյանն ասաց, որ չնայած հացադուլ է հայտարարել, սակայն կարծում է,որ խնդրի մասին պատկան մարմիններին տեղեկացնելով՝ հարցը հնարավոր է լուծվի: Նա ասաց, որ այդ մասին հայտնել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին:

Վաճառված տարածքի և քաղաքացու բնակվելու հարցի առնչությամբ Վանաձորի քաղաքապետից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular