ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«INVEST ARMENIA 2016» ֆորումի ժամանակ տեղի կունենա միջազգային հայտնի ընկերության՝ Հայաստանի մասին ֆիլմի շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ

Ապրիլի 22-ին՝ ժամը 10։00-ին, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում BPA (Business Partners of Armenia) ընկերությունը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ կազմակերպում է թվով երկրորդ «INVEST ARMENIA 2016» բիզնես ֆորումը։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Հայաստանի բիզնես գործընկերներ» ընկերության նախագահ և «Ինվեստ Արմենիա» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը նշեց, որ ֆորումի հիմնական թեմաներն են՝ Հայաստան-Իրան-ԵՏՄ համագործակցության ծրագրերը և հեռանկարները։

«Ֆորումին զեկույցով հանդես են գալու և պետական պաշտոնյաներ, ունենալու ենք հյուրեր և՛ իրանական կողմից, և՛ ԵՏՄ-ից։ Մենք այս հարցուպատասխանների, առաջարկների միջոցով կփորձենք հասկանալ, թե ինչ շահեկան վիճակում է Հայաստանն Իրանի հետ հարաբերություններում, հատկապես եթե հաշվի առնենք, որ Իրանի վրայից հանվել են պատժամիջոցները։ Ֆորումի ժամանակ որոշել ենք կարճաժամկետ տնտեսական կանխատեսումներ անել։ Առաջատար մասնագետներից զեկույցով հանդես կգան ՎԶԵԲ-ի ղեկավար Մարկ Դևիսը և բանկային համակարգի կառույցների ղեկավարներ։ Նաև քննարկելու ենք միջազգային խոշոր առևտրային ցանցերում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորությունների մասին։ Մեզ համար շատը կարևոր է, որ հայ արտադրողները պատկերացնեն՝ ինչ պայմաններով են իրենք աշխատելու միջազգային շուկայում։ Այդ իսկ պատճառով մենք հրավիրել ենք հայկական այնպիսի խոշոր ընկերությունների ղեկավարների, որոնք փորձ ունեն միջազգային շուկաներում։ Օրինակ՝ ընկերություն կա, որը չինական շուկայում է աշխատում և կարող է ասել, թե չինական շուկայում առևտրային ցանցերն ինչ պայմաններով են աշխատում։ Ինչպես նաև կլինեն Ռուսաստանի և Եվրոպական երկրների հետ աշխատող ընկերություններ։ Կներկայացնենք նաև միջազգային կամ հայկական այնպիսի ընկերությունների, որոնք ստեղծվել են վերջին տարիներին և տնտեսական մեծ հաջողությունների են հասել»,- մանրամասնեց Փենեսյանը։

Մեր զրուցակիցը նաև բացառիկ տեղեկություն տրամադրեց, որ ապրիլի 22-ին ֆորումի ժամանակ տեղի է ունենալու Հայաստանի մասին «GK Tribe Global» ընկերության նկարահանած ֆիլմի շնորհանդեսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular