ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի մարզպետը փորձում է ընդհանուր հայտարարի գալ ճանապարհը փակած ցուցարարների հետ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Իջևանում ցուցարարները պահանջում են թույլ տալ իրենց անտառհատումներ անել: Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը բանակցում են Իջևանի միջպետական ճանապարհը փակած ցուցարարների հետ: Թեև փորձում են ընդհանուր հայտարարի գալ, սակայն վերջիններս շարունակում են փակ պահել Իջևանի միջպետական ճանապարհը: 

Հայկ Չոբանյանի խոսքով՝ խնդրի կարգավորման համար տարբեր առաջարկներ են արել, բայց քաղաքացիները ցանկանում են, որ իրենց անօրինական փայտանյութը վաճառելու թույլտվություն տրվի, ինչն իրենք թույլ տալ չեն կարող. «Միանշանակ անօրինական փայտանյութը վաճառելու թույլտվություն չի կարող լինել, մենք հնարավորություն ենք տալիս օրինական ճանապարհով իրացնել: Ցուցարարներին խնդրել ենք բացել ճանապարհը, քանի որ այն Հայաստանի միջպետական ճանապարհն է, և դա ազգային անվտանգության խնդիր է»,- ասել է նա՝ նշելով, որ չեն կարող թույլ տալ ճանապարհ փակելու միջոցով հասնել անօրինականության: 

Նշենք, որ ոստիկանությունը փորձել է բացել ճանապարհը, որի ընթացքում բախումներ են առաջացել ցուցարարների հետ: Ըստ մամուլի հրապարակումների՝ թվով 13 ցուցարար և ոստիկան է վիրավորվել, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ:

Հայկ Չոբանյանի խոսքով՝ վիրավորների մասին տեղեկությունները հստակ չեն և չի կարող ասել՝ քանի վիրավոր կա, սակայն նշել է, որ բախման ժամանակ միմյանց հարվածել են քարերով ու փայտերով, իսկ շտապօգնության մեքենան հերթապահում է միջադեպի վայրում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular