Բախումների հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ
ԻՐԱՎՈՒՆՔԻջևանում տեղի ունեցած բախումներիհետևանքով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։
Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի»։