ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դառնում է քաղաքական շահերի գործիք. ԵՊՀ ՈւԽ նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դառնում է քաղաքական շահերի գործիք

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ հունիսի 28-ին տեղի ունեցած նիստի ընթացքում երկար քննարկվեց Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի հետագա ճակատագրի հարցը։ Սկզբում առաջարկվեց լուծարել կենտրոնը, հետո միացնել մեկ այլ ստորաբաժանման, իսկ վերջում հետաձգել քննարկվող հարցը։ Երեք առաջարկություններն էլ մերժվեցին Հոգաբարձուների խորհրդի կողմից։ Այդ մասին բառացի հայտարարեց խորհրդի նախագահ Գ․Մուրադյանը։

Երեկ խորհրդի անդամներին ծանուցվել է, որ հուլիսի 20-ին տեղի է ունենալու Հոգաբարձուների խորհրդի՝ հարցման կարգով նիստ։ Օրակարգով ևս մեկ անգամ քվեարկության է դրվել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու հարցը։ Տեղի ունեցողը անընդունելի է մի քանի պատճառներով․

1․ Հոգաբարձուների խորհուրդը երկու շաբաթ առաջ արդեն մերժել է կենտրոնը լուծարելու առաջարկը։ Որքանո՞վ է տրամաբանական երկու շաբաթ առաջ մերժված առաջարկը ևս մեկ անգամ օրակարգը մտցնելը։ Նոր երևան եկած ի՞նչ հանգամանքներ կան, որոնց վրա հիմնվելով՝ հարցը վերադարձվել է օրակարգ։ Որքանո՞վ է այս ամենը իրավաչափ։ Նման տրամաբանությամբ ցանկացած որոշում կարելի է անընդհատ բերել օրակարգ այնքան ժամանակ, քանի դեռ որոշ մարդիկ գոհ չեն մնացել արդյունքներից։

2․ Նիստը անցկացվում է հարցման կարգով։ Այսինքն, հարցը քննարկելու հնարավորություն չի լինելու, և փոխարենը անդամների դիրքորոշումները էլեկտրոնային ճանապարհով ուղարկվելու են խորհրդի նախագահին։ Ինչպե՞ս կարող է նման վիճահարույց հարցը լուծվել հարցման կարգով այն դեպքում, երբ նման եղանակով հաստատվում են սովորաբար այնպիսի հարցեր, որոնք քննարկման կարիք չունեն և կրում են արարողակարգային-ֆորմալ բնույթ։ Տպավորություն է, որ «հարցման կարգին» դիմելուց բացի խնդիրը ծածկադմփոց անելու այլ տարբերակ չի գտնվել։

Կարող եմ վստահորեն փաստել, որ մենք ականատես ենք լինում ոչ թե համալսարանի շահից բխող կառուցվածքային փոփոխությունների, այլ ամեն գնով Կենտրոնի տնօրենից ազատվելուն ուղղված քայլերի։ Փորձ է արվում Հոգաբարձուների խորհուրդը դարձնել խիստ անձնական շահերի սպասարկման գործիք՝ միջոցների մեջ չդնելով որևէ խտրականություն։ Որպես Հոգաբարձուների խորհրդի անդամ անընդունելի եմ համարում նման գործելաոճը և կոչ եմ անում Խորհրդի մյուս անդամներին թույլ չտալ, որ համալսարանում հարցերը լուծվեն նման մեթոդներով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular